Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե նախորդ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի են ունեցել արտադրական պատահարներ կամ տեխնածին վթարներ, ապա արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում սահմանված ձևով տեղեկատվություն` իրականացված միջոցառումների և դրանց արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման և կիրառման վիճակի վերաբերյալ:»: