Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2011 թվականի N 37-Ա

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար կազմակերպված «ՊԳԳ-ԱՊՁԲ-10/112» ծածկագրով մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվող պայմանագրում չնախատեսել պայմանագրի նախագծով սահմանված առաջին խմբաքանակի` 30 ավտոմեքենայի մատակարարման պահանջը` դրանց ձեռքբերումն իրականացնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունվարի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։