ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 դեկտեմբերի 2010 թ. թիվ 332-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՍԻՆԵ ԹՐԵՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ 760 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 61 արձանագրություն) և «Արսինե Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Նար-Դոսի 75, 164 շինություն հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 760 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2010 թվականի դեկտեմբերի 2-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Արսինե Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 760 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Արսինե Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ք. Երևան, Մարգարյան 20, 44 շինություն) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ
Ա. Ջավադյան
2010 թ. դեկտեմբերի 24
Երևան