Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-02-03-ից մինչև 2016-03-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-03-12Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 դեկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 2000 թվականի N 895

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 35 և 49 հոդվածներին, 158 հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 30.12.10 N 1772-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը.

բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34 և 48 հոդվածների 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված եզրակացությունների ձևերը:

4. (կետն ուժը կորցրել է 30.12.10 N 1772-Ն)

5. Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի վկայականի և հավաստագրի տրման ընդհանուր վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա:

(5-րդ կետը փոփ. 30.12.10 N 1772-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը և 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման սերտիֆիկատ տալու մասին» N 452 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։