Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2011 թվականի N 76-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և 2011 թվականի մարտի 6-9-ը Կանադայի Տորոնտո քաղաքում Կանադայի ընդերք հետազոտողների և շահագործողների ասոցիացիայի (PDAC) կողմից ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով կազմակերպվող կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով մինչև 2011 թվականի փետրվարի 10-ը մշակել և հաստատել նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ու իրականացման ժամանակացույց:

3. Առաջարկել Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատին աջակցել ցուցահանդեսի` Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան տարածքների վարձակալության, ինչպես նաև ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների իրականացման և հայկական պատվիրակության մասնակցության ֆինանսավորման հետ կապված խնդիրների լուծմանը` հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը ֆինանսավորվելու է իրենց ֆինանսական միջոցների հաշվին:

4. Առաջարկել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովման նպատակով ապահովել անհրաժեշտ ցուցանմուշների և ցուցադրափեղկերի պատրաստումը` միջազգային ընդունված նորմերին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. փետրվարի 3

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

փետրվարի 3-ի N 76-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

(միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի

տեղակալ

Ա. Եգանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ամերիկայի

վարչության պետ

Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

զարգացման և բնապահպանական վարչության պետ

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Հովսեփյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ա. Վարդանյան - Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի

տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի ընդերքի վարչության պետ

(միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։