Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան

9 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 1998 թվականի N 158

քաղ. Երևան

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և հաստատել աղետի գոտում անհատական բնակարանային շինարարության համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված` պետական աջակցության միջոցների բաշխումն ըստ մարզերի (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետների հետ համատեղ անհատական բնակարանային շինարարության համար նախատեսված պետական աջակցության միջոցները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմանը համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 9-ի N 158 որոշմամբ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

N/N

ը/կ Անվանումը Գումարի չափը (մլն. դրամ)

1. Աղետի գոտում կապիտալ շինարարության գծով նախատեսված անհատական բնակարանային շինարարության պետական աջակցություն* 236

այդ թվում`

Շիրակի մարզ 80

Լոռու մարզ 60

Տավուշի մարզ 60

2. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին 1988 թվականի երկրաշարժի գոտում անհատական բնակարանային շինարարության պետական աջակցություն 300

այդ թվում`

Շիրակի մարզ 120

Լոռու մարզ 90

Տավուշի մարզ 90

Ընդամենը 536

_______

* 36 մլն. դրամ նախատեսվում է հատկացնել 1997 թվականին Գյումրիի քաղաքին նախատեսված, բայց չտրամադրված վարկի դիմաց:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։