Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան

9 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 1998 թվականի N 167

քաղ. Երևան

1998 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 1998 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող` շենքերի և շինությունների գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» N 306 որոշման համաձայն:

2. 1996 թվականի համար նշված շինությունների մաշվածության աստիճանը բնութագրող գործակիցը թողնել անփոփոխ 1997-1998 թվականների համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։