«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2009 թ. N 21-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2009 թ. N 156-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
Հրամայում ենք՝
Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 2-րդ կետի` քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման նախարար ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Գևորգյան Վ. Վարդանյան
Հավելված N 1
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2009 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ 21-Ն
և ՀՀ քաղաքաշինության նախարարի
2009 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ 156-Ն
համատեղ հրամանի
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը:
2. Մեթոդական ուղեցույցը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզպետներին քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակը:
3. Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները դասակարգվում են ըստ հետևյալ բաղադրիչների` համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
N Ենթաչափորոշիչ Բաղադրիչ Առավելա-գույն գնահա-տական
1 Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կառուցապատման գործառույթները (հողահատկացում, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում, ճարտարապետահատակագծային նախագծերի փաստաթղթերի համաձայնեցում) նախարարության հետ համաձայնեցման աշխատանքների իրականացում 1,2
2) Համայնքների ղեկավարների քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում 0,8
2 Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում 1) Համայնքի ղեկավարի կողմից կազմվող նախագծման առաջադրանքի և վերջինիս հիման վրա մշակվող համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման աշխատանքների իրականացում 0,2
2) Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքների իրականացում 0,1
3) Համայնքների ղեկավարների կողմից հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների շահագործման ոլորտում աշխատանքների վերահսկողության իրականացում 0,2
4) Միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտերի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացում 0,4
5) Քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի համաձայնեցում 0,1
3 Պետական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացում 2
4. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է աղյուսակ 2-ին համապատասխան:
Աղյուսակ 2
Կատարված է առանց
թերությունների Կատարված է ոչ էական
թերություններով Կատարված է Կատարված է առանց թերությունների
Սահմանված ժամկետին 100 85 70 0
Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով 90 75 60 0
Սահմանված ժամկետի էական բացթողումներով 70 60 50 0
5. Մարզպետի աշխատանքի գնահատականը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`
Y * Z
X= ————
100
որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր բաղադրիչի գնահատականն է,
Y- ը` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված համապատասխան բաղադրիչի առավելագույն գնահատականն է,
Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով նշված աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր բաղադրիչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է,
*-ը` բազմապատկման նշան:
Սույն կետով գնահատելիս յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է տվյալ տարվա ընթացքում տվյալ բաղադրիչի շրջանակներում կատարված աշխատանքների միջինով:
6. Եթե տարվա ընթացքում մարզպետի կողմից օբյեկտիվ պատճառներով սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի որևէ բաղադրիչ ընդհանրապես չի կատարվել, ապա այդ ժամանակ մարզպետի աշխատանքը գնահատելիս սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի յուրաքանչյուր կատարված բաղադրիչի առավելագույն գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով`
A + ( A
——-
5 - K * K ) = C
որտեղ` A-ն սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված բաղադրիչի առավելագույն գնահատականն է,
K-ն` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված չգնահատվող բաղադրիչների առավելագույն գնահատականների հանրագումարն է,
C-ն` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված համապատասխան գնահատվելիք բաղադրիչի նոր առավելագույն գնահատականն է:
7. Մարզպետի կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը որոշվում է սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի բոլոր բաղադրիչները սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ և (կամ) 6 կետերով նշված բանաձևերի հաշվարկման արդյունքում ստացված գնահատականների հանրագումարով:
(հավելվածը խմբ. 28.12.10 N 16-Ն)