Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1351-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին մարզագույք տրամադրելու նպատակով մարզագույք ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5,965.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (որից՝ 5620.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով և 345.0 հազ. դրամը` «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.12.10 N 1777-Ն)

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված մարզագույքի ձեռքբերումը և Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցին տրամադրումը` նվիրատվության պայմանագրի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հոկտեմբերի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 7-ի N 1351-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Հ. Ներսեսյանի անվան քաղաքային մարզադպրոցի համար ձեռք բերվող մարզագույքի

NN

ը/կ Գույքի անվանումը Չափի միավորը Գույքի քանակը Միավորի գինը (դրամ) Գումարը

(դրամ)

1. Ըմբշամարտի գորգ՝ ծածկոցով (12 մ x 12 մ) լրակազմ 1 1700000 1700000

2. Ըմբշամարտի խրտվիլակ հատ 2 84000 168000

3. Ծանրաձող՝ մարզումային (տղամարդկանց, 183 կգ, օլիմպիական) լրակազմ 1 498000 498000

4. Էլեկտրոնային կշեռք հատ 1 78000 78000

5. Մարզասարք հատ 1 495000 495000

6. Շախմատի սեղան հատ 10 33000 330000

7. Շախմատի քարեր հատ 10 19500 195000

8. Թենիսի սեղան հատ 2 185000 370000

9. Սեղանի թենիսի ցանց՝ ամրակներով հատ 2 15000 30000

10. Սեղանի թենիսի ռակետ հատ 8 10000 80000

11. Սեղանի թենիսի գնդակ հատ 100 400 40000

12. Մագլցման պարան հատ 2 54000 108000

13. Մարմնամարզական պատ հատ 4 84000 336000

14. Մարմնամարզական նստարան հատ 6 65000 390000

15. Բասկետբոլի զամբյուղ հատ 8 37000 296000

16. Վոլեյբոլի ցանց լրակազմ 1 327000 327000

17. Հանդբոլի դարպաս լրակազմ 1 470000 470000

18. Հանդբոլի դարպասի ցանց զույգ 1 54000 54000

Ընդամենը 5965000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։