Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1778-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համապատասխան համայնքների ավագանիների որոշումները` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքներում գտնվող ուղևորային կառամատույցները (այսուհետ՝ կառամատույցներ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված կառամատույցների՝ հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը` համապատասխան պայմանագրերի և հանձնման-ընդունման ակտերի կնքման միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` մարզի համայնքների ղեկավարների միջոցով՝ սահմանված կարգով կառամատույցների՝ հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել դրանց սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի (հողօգտագործման մասին որոշում և գլխավոր հատակագիծ) տրամադրումը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

4. Սահմանել, որ կառամատույցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված կառամատույցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքների պետական գրանցումը:

6. Սույն որոշման հավելվածում ընդգրկված կառամատույցներն անհատույց և անժամկետ ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

7. Լիազորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին սույն որոշման հավելվածում ընդգրկված կառամատույցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում և հանդես գալ կոնցեդենտի անունից:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. փետրվարի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1778-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԻ

NN

ը/կ Ուղևորային կառամա-տույցների

անվանումները Գտնվելու

վայրը(համայնք) Շահագործման հանձնելու տարեթիվը Կառամա-տույցի ընդհանուր մակերեսը(քառ. մ) Կառամա-տույցի երկարու-թյունը(մ) Մաշվա-ծության աստիճանը(տոկոս) Սկզբնական հաշվեկշռային արժեքը(դրամ) Մնացոր-դային արժեքը(դրամ) Կադաս-տրային գրանցման վկայականը Սեփակա-նության կարգա-վիճակը

1. Բարձր կառամատույց, կանգառ «Դալար»,

կմ 582 գ. Դալար 1997 թ. 126 42 30 212000 148000 չունի համայնքի

2. Բարձր կառամատույց, կանգառ «Շահումյան», կմ 574 գ. Շահումյան 2006 թ. 126 45 36 2100300 1344192 չունի համայնքի

3. Բարձր կառամատույց, կանգառ «Շամպայն»,

կմ 571 գ. Տափերական 1995 թ. 67 36 - - - չունի համայնքի

4. Ցածր կառամատույց, կանգառ

«Նոր կյանք», կմ 568 գ. Արալեզ 1999 թ. 118 42 20 2750259 2200209 չունի համայնքի

5. Ցածր կառամատույց, կանգառ «Այգավան»,

կմ 564 գ. Այգավան 1995 թ. 125 45 11,3 2368000 2100000 չունի համայնքի

6. Ցածր կառամատույց, կանգառ «Ավշար»,

կմ 562 գ. Ավշար 2003 թ. 170 55 64,5 1645000 583744 չունի համայնքի

7. Ցածր կառամատույց, կանգառ «Արարատ»,

կմ 560 քաղ. Արարատ 1994 թ. 180 45 51,5 13200000 6400000 չունի համայնքի

8. Ցածր կառամատույց, կանգառ

«ՈԿՖ-ի բանավան»,

կմ 556 քաղ. Արարատ 1995 թ. 180 45 51,5 13200000 6400000 չունի համայնքի

9. Ցածր կառամատույց, կանգառ «Սուրենավան», կմ 551 գ. Սուրենավան 1998 թ. 121 45 10 2000000 1800000 չունի համայնքի

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։