Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-11-ից մինչև 2011-07-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-07-30Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

26 հունվարի 2011 թ.

ք. Երևան N 13-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա), դ) ենթակետերը, 2-րդ մասի բ), ե), ժդ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 345-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը», լրացնել 2.18 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«2.18 Ծառայություն մատուցողին տրամադրված համարներն Օպերատորի կողմից գործարկվում են միայն դրանց մուտքային զանգի հնարավորությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայություն մատուցողը բավարար հիմքեր է ներկայացնում Հանձնաժողովին այն մասին, որ առանց ելքային զանգերի հնարավորության` չի կարող իրականացնել իրեն տրված լիցենզիայից բխող իրավունքներն ու պարտականությունները:»:

2. Ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել բավարար հիմքեր առ այն, որ առանց ելքային զանգերի հնարավորության` չի կարող իրականացնել իրեն տրված լիցենզիայից բխող իրավունքներն ու պարտականությունները.

2) ընդունել ի գիտություն, որ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում բավարար հիմքեր չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխություն կկատարի ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի համարների զբաղեցման պայմաններում` սահմանելով միայն մուտքային զանգի հնարավորություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։