Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 3660-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-11-ից մինչև 2018-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411104

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

15 փետրվարի 2011 թ. N 55-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 3660-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3660-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանով հաստատված հավելվածներում «հազար դրամ» և «հազար դրամով» բառերը փոխարինել համապատասխանաբար «դրամ» և «դրամով» բառերով,

2) հրամանով հաստատված հավելվածներից հանել «Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից տրամադրված» և «, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ» բառերը,

3) հրամանի N 2 հավելվածով սահմանվածում «հազ. դրամ» բառերը փոխարինել «դրամ» բառով,

4) հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,

5) հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետով հաստատված N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետի: Սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 1-ից:

Կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյան

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2011 թ. փետրվարի 15-ի

N 55-Ն հրամանի

«Հավելված N 5

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2009 թ. դեկտեմբերի 2-ի

N 3660-Ն հրամանի

Ձև

______________________________ հարկային

տեսչության պետ՝ ________________________

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը ________________________________________

______________________________________________________________________________

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

3. Ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված գործունեության տեսակը`

_________________________________________________________________________________

4. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատիկ թիվը 2000

5. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. __________________________________________

________________________________________________________________ ամիսների համար

տառերով լրացվում են ամիսները

6. Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները` N Ավտոմեքենայի Ելակե-տային տվյալը Ուղղիչ գործա-կիցը Լրացուցիչ ուղղիչ գործակիցը Հաստատագրված վճարի ամսական չափը, դրամ Օբյեկտի նույնականաց-ման համարը` լրացվում է հարկային տեսչության կողմից

մակնիշը պետ. համա-րանիշը

1 2 3 4 5 6 7 8

Ընդամենը X

Կազմակերպության տնօրեն(անհատ ձեռնարկատեր) ____________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը հաշվառված է_________ ՀՏ կողմից

Հաշվապահ ____________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը թիվ ________________

Կ. Տ.

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______ ___________________ 20 թ.

(լրացվում է հարկային տեսչության կողմից)

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) և կնքելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին: Ավտոտրանսպորտային գործունեության յուրաքանչյուր տեսակի` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում, ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն, համար ներկայացնում է առանձին հայտարարություն: Ընդ որում, տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարության մեջ փոփոխություն կատարելու դեպքում նախապես գրավոր ներկայացվում է նոր հայտարարություն:

2. Հայտարարության ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

3. Հայտարարության ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

4. Հայտարարության ձևի 3-րդ կետում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում, ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:

5. Հայտարարության ձևի 5-րդ կետում հաջորդականությամբ լրացվում են գործունեության իրականացման ամիսները:

6. Հայտարարության ձևի 6-րդ կետի աղյուսակի`

1) 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշը: Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում 3-րդ սյունակում լրացվում է դեղին հիմնագույնի համարանիշը,

2) 4-րդ սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալը`

ա. թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորների փոխադրման համար` 1.0,

բ. ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն իրականացնելու համար` ավտոբուսի (միկրոավտոբուսի) նստատեղերի քանակը,

գ. բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար` ավտոմեքենայի բեռնատարողությունը (տոննաներով),

3) 5-րդ սյունակում լրացվում է հաստատագրված վճարի հաշվարկման համար սահմանված ուղղիչ գործակիցը, այդ թվում`

ա. թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման համար «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդված 1-ին մասով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,

բ. ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն իրականացնելու համար երթուղիների հետ կապված Օրենքի 41-րդ հոդված 3-րդ մասի «ա» կամ «բ» ենթակետով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,

գ. բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար գոտիականության հետ կապված Օրենքի 41-րդ հոդված 2-րդ մասով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,

4) 6-րդ սյունակում լրացվում է մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար Օրենքի 41-րդ հոդված 3-րդ մասի «գ» ենթակետով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը` 1.3,

5) 7-րդ սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային գործունեությունից հաստատագրված վճարի ամսական չափը` դրամներով: Օրենքի 39-րդ հոդվածի համաձայն հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է`

ա. թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրման համար` 2000 x 1.0 x ուղղիչ գործակից,

բ. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսով ուղևորափոխադրման համար` 2000 x նստատեղերի քանակ x ուղղիչ գործակից,

գ. միկրոավտոբուսով ուղևորափոխադրման համար` 2000 x նստատեղերի քանակ x ուղղիչ գործակից x լրացուցիչ ուղղիչ գործակից,

դ. բեռնատար ավտոմեքենայով բեռնափոխադրումների համար` 2000 x բեռնատարողություն x ուղղիչ գործակից,

6) 8-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:»:

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2011 թ. փետրվարի 15-ի

N 55-Ն հրամանի

«Հավելված N 8

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2009 թ. դեկտեմբերի 2-ի

N 3660-Ն հրամանի

Ձև

______________________________ հարկային

տեսչության պետ՝ ________________________

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը ________________________________________

______________________________________________________________________________

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________________________

_________________________________________________________________________________

4. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. ___________________________ եռամսյակի համար

Ցուցանիշը Չափի միավոր Թվային արտահայտությամբ

1 Սահմանային չափը դրամ

2 Իրացման շրջանառությունը դրամ

3 Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը տեղ

4 Իրացման շրջանառությունը մեկ աշխատատեղի հաշվով

(տող2 / տող3) դրամ

Կազմակերպության տնօրեն(անհատ ձեռնարկատեր) ____________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը հաշվառված է_________ ՀՏ կողմից

Հաշվապահ ____________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը թիվ ________________

Կ. Տ.

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______ ___________________ 20 թ.

(լրացվում է հարկային տեսչության կողմից)

ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հայտարարությունը լրացվում և ներկայացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար` առանձին-առանձին: Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:

2. Հայտարարության ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

3. Հայտարարության ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

4. Հայտարարության ձևի 3-րդ կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի փաստացի գործունեության իրականացման վայրը (հասցեն):

5. Հայտարարության ձևի 4-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման եռամսյակը:

6. Հայտարարության ձևի աղյուսակի`

1) 1-ին կետում լրացվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանային չափը` դրամով,

2) 2-րդ կետում լրացվում է ավտոտեխսպասարկման կայանի գործունեությունից տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունը` դրամով,

3) 3-րդ կետում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը,

4) 4-րդ կետում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման մեկ աշխատատեղի հաշվով իրացման շրջանառությունը (տող 2/տող 3)` դրամով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։