ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2011 թվականի N 135-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի նոյեմբերի 15-ը:
2. Հավանություն տալ «ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. փետրվարի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
փետրվարի 17-ի N 135-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
N ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Մոդելը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը, դրամ Ներմուծման ժամկետը
տարի եռամսյակ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 84021990 026 Բարձր ջերմաստիճանի տաքացուցիչ /1 հատ/ ERENSAN HWR1000 կգ 2881 Թուրքիա Վրաստան 48640500 2010 IV
2 73059000 Էլ. եռակցման սև մետաղյա ծխատար խողովակ մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար /1 հատ/ - կգ 1840 Թուրքիա Վրաստան 2017680 2010 IV
3 84212100 Ջրի ֆիլտրման, փափկեցման սարքավորում մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար 91F715T հատ 1 Թուրքիա Վրաստան 5224350 2010 IV
4 72124080 Պողպատյա թերթեր մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար - կգ 1387.9 Թուրքիա Վրաստան 1289874 2010 IV
5 73269098 Սև մետ. սալիկ ծխատարի հ-ր /1 հատ/, գլխիկ /1 հատ/, բաքի ամրաշրջանակ /6 հատ/, հարթակ /2 հատ/, բրգաձև տարա /1 հատ/ - կգ 2484.1 Թուրքիա Վրաստան 3114794 2010 IV
6 85371099 Էլ. կառավարման վահանակ մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար /1 հատ/ - կգ 90 Թուրքիա Վրաստան 4467720 2010 IV
7 84161090 058 Դիզելային հրածորան ջրատաքացուցիչ UNIGAS PG81 GMD.S TR.A հատ 1 Թուրքիա Վրաստան 3062550 2010 IV
8 73049000 Սև մետաղյա, անկարան ծխատար խողովակ մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար /1 հատ/ - կգ 91 Թուրքիա Վրաստան 504420 2010 IV
9 73090059 Սև մետաղյա տարողություններ մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար /7 հատ/ - կգ 4262.2 Թուրքիա Վրաստան 23203320 2010 IV
10 84193990 084 Չորացուցիչ TAMSAN TK360 հատ 1 Թուրքիա Վրաստան 630525 2010 IV
11 84213920 Չորացուցիչ սարքի օդի ֆիլտրեր մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար - հատ 2 Թուրքիա Վրաստան 134032 2010 IV
12 84138100 951 Պոմպ ջրի PX15/SSSSS/W FS/WF/WF հատ 1 Թուրքիա Վրաստան 317064 2010 IV
13 84138100 952 Պոմպ ջրի PX8/SSSSS/WFS/WF/WF հատ 1 Թուրքիա Վրաստան 5548620 2010 IV
14 73110091 Խտացված օդի հեռացման սև մետաղյա տարողություն /1 հատ/ - կգ 45.7 Թուրքիա Վրաստան 684570 2010 IV
15 84289095 063 Միագիծ կռունկ ըստ փ/ա 2010/33/38299, 38300, 38301, 38303 - հատ 1 Թուրքիա Վրաստան 2882400 2010 IV
16 84148080 478 Կոմպրեսոր օդային TAMSAN TVK6300 հատ 1 Թուրքիա Վրաստան 12970800 2010 IV
17 85161019 203 Օդաջեռուցիչ էլ. SHC SSFE/FE UASC48/4R հատ 5 Թուրքիա Վրաստան 5026185 2010 IV
18 73089099 Սև մետաղյա կոնստրուկցիաներ մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար - կգ 400.9 Թուրքիա Վրաստան 534325 2010 IV
19 84191900 090 Ջրատաքացուցիչ արդյունաբերական SHC SSFE/FE UASC48/4L հատ 4 Թուրքիա Վրաստան 4395660 2010 IV
20 84313995 Տելֆերի տակդիր /1 հատ/, հենակ /1 հատ/, շնեկի ամրաշրջանակ /1 հատ/ մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար - կգ 494 Թուրքիա Վրաստան 771042 2010 IV
21 73269030 Սև մետաղյա աստիճան /1 հատ/ - կգ 31.2 Թուրքիա Վրաստան 68457 2010 IV
22 70199099 Մեկուսիչ նյութ` ապակեբամբակ առանց հիմքի - կգ 225 Թուրքիա Վրաստան 270225 2010 IV
23 84798200 167 Էմուլսիոն մատրիցի խառնիչ ըստ փ/ա 2010/33/38299, 38300, 38301, 38303 PROMAK հատ 2 Թուրքիա Վրաստան 38191800 2010 IV
24 73144900 Սև մետաղյա ցանցեր տարողությունների համար - կգ 232 Թուրքիա Վրաստան 216180 2010 IV
25 73101000 Սև մետաղյա տարողություն ֆիլտրի համար /1 հատ/ - կգ 650 Թուրքիա Վրաստան 1405170 2010 IV
26 84798200 168 Հանքային յուղի խառնիչ ըստ փ/ա 2010/33/38299, 38300, 38301, 38303 PROMAK հատ 1 Թուրքիա Վրաստան 1729440 2010 IV
27 84798200 170 Յուղային էմուլսարարի խառնիչ ըստ փ/ա 2010/33/38299, 38300, 38301, 38303 GEMAK հատ 1 Թուրքիա Վրաստան 1765470 2010 IV
28 84798200 171 Էմուլսիոն մատրիցայի խառնիչ ըստ փ/ա 2010/33/38299, 38300, 38301, 38303 ELK հատ 1 Թուրքիա Վրաստան 6845700 2010 IV
29 84314980 Տեղափոխման շնեկ մատրիցային էմուլսիայի արտ-ան հոսքագծի համար /1 հատ/ - կգ 338 Թուրքիա Վրաստան 1354728 2010 IV
30 84798200 169 Օֆսիդիչի խառնիչ ըստ փ/ա 2010/33/38299, 38300, 38301, 38303 PROMAK հատ 2 Թուրքիա Վրաստան 38552100 2010 IV
31 15151910 Կտվատի ձեթ տեխնիկական - կգ 3 Թուրքիա Վրաստան 14085 2011 I
32 34039990 Հակակորոզիոն նյութ - կգ 10.8 Գերմանիա Վրաստան 50524 2011 I
33 35061000 Սոսինձ CF900 փայտի և պլաստմասայի համար CF900 կգ 88.65 Թուրքիա Վրաստան 416166 2011 I
34 32149000 Սիլիկոն մինչև 1 կգ փաթեթավորմամբ - կգ 24 Թուրքիա Վրաստան 112275 2011 I
35 39173990 Պլաստմասե խողովակներ - կգ 9.1 Ֆրանսիա Վրաստան 42737 2011 I
36 39173990 Պլաստմասե խողովակներ մետաղյա փաթույթով - կգ 322.6 Թուրքիա Վրաստան 1513791 2011 I
37 39191019 Պոլիմերային մեկուսիչ ժապավեն - կգ 0.23 Թուրքիա Վրաստան 1079 2011 I
38 84212100 Ջրի ֆիլտր - հատ 34 Թուրքիա Վրաստան 2582637 2011 I
39 84213920 Օդազտիչ (ֆիլտր) - հատ 1 ԱՄՆ Վրաստան 15259 2011 I
40 39259080 Էլեկտրական հաղորդալարերի հավաքման պլաստմասե ամրակներ - կգ 25.93 Թուրքիա Վրաստան 126229 2011 I
41 40091100 Ռետինե ճկախողովակներ - կգ 27.2 Թուրքիա Վրաստան 127717 2011 I
42 40092200 Ռետինե ճկախողովակներ կցամասերով և մետաղական ցանցով - կգ 63.4 Թուրքիա Վրաստան 297646 2011 I
43 40169300 Ռետինե միջադիրներ - կգ 20 Թուրքիա Վրաստան 91132 2011 I
44 40169999 Ռետինե խցաններ - կգ 0.15 Թուրքիա Վրաստան 711 2011 I
45 48120000 Քամիչ թղթյա (զտիչ) - կգ 0.3 Թուրքիա Վրաստան 1411 2011 I
46 48114190 Թուղթ ինքնակպչուն չտպագրված - կգ 0.1 Մեծ Բրիտանիա Վրաստան 470 2011 I
47 53039000 Պարուրաթել ոչ պոլիմերային - կգ 2 Թուրքիա Վրաստան 9405 2011 I
48 68042290 Հղկող կտրող սկավառակներ - կգ 14.76 Թուրքիա Վրաստան 67511 2011 I
49 68132000 Ներդիրներ ցելյուլոզայից և միներալ նյութերից ասբեստ պարունակող - կգ 5.53 Թուրքիա Վրաստան 101336 2011 I
50 76109090 Շին. կոնստրուկցիոն հարթակներ ալյումինե թիթեղից - կգ 1070 Թուրքիա Վրաստան 5024011 2011 I
51 70179000 Լաբարատոր ապակյա ամաններ - կգ 1.12 Թուրքիա Վրաստան 5264 2011 I
52 72085400 Սև (հարթ) մետաղյա թիթեղներ - կգ 69.9 Թուրքիա Վրաստան 328208 2011 I
53 72161000 Սև մետաղյա շվելեր - կգ 603.36 Թուրքիա Վրաստան 2832989 2011 I
54 72166900 Սև մետաղյա անկյունակներ - կգ 235.32 Թուրքիա Վրաստան 1104876 2011 I
55 73072390 Ծունկեր և արմունկներ - կգ 158.18 Թուրքիա Վրաստան 742278 2011 I
56 73049000 Խողովակներ սև մետաղից առանց կարի - կգ 3551.06 Թուրքիա Վրաստան 16672859 2011 I
57 73084090 Շին. կոնստրուկցիաներ ցինկապատ - կգ 1039.01 Թուրքիա Վրաստան 4878592 2011 I
58 73071190 Խողովակի կցամասեր սև մետաղներից - կգ 203.9 Թուրքիա Վրաստան 956144 2011 I
59 73072990 Խողովակի կցամասեր սև մետաղներից - կգ 1.85 Ֆրանսիա Վրաստան 8402 2011 I
60 82055990 900 Ձեռքի մեխանիկական գործիքներ - կգ 0.4 Ֆրանսիա Վրաստան 1881 2011 I
61 73072100 Խողովակների կցաշուրթեր սև մետաղներից - կգ 398.04 Թուրքիա Վրաստան 1868661 2011 I
62 73072990 Խողովակների կցամասեր սև մետաղներից - կգ 8.96 Թուրքիա Վրաստան 42070 2011 I
63 73079319 Խողովակների կցամասեր սև մետաղներից - կգ 112.69 Թուրքիա Վրաստան 528645 2011 I
64 73101000 Տարրաններ մետաղական սև մետաղներից - կգ 54.35 Թուրքիա Վրաստան 255189 2011 I
65 73101000 Տարրաններ մետաղական սև մետաղներից - կգ 12.8 Մեծ Բրիտանիա Վրաստան 60100 2011 I
66 85311095 322 Հակահրդեհային ազդանշանի վահանակ Mavili MP8 հատ 1 Թուրքիա Վրաստան 20658 2011 I
67 73181290 Պտուտակներ սև մետաղից - կգ 26 Թուրքիա Վրաստան 109359 2011 I
68 73181590 Հեղյուսներ սև մետաղից - կգ 212.55 Թուրքիա Վրաստան 997132 2011 I
69 82055990 900 Ձեռքի մեխանիկական գործիքներ - կգ 1.6 Մեծ Բրիտանիա Վրաստան 7513 2011 I
70 73181699 Մանեկներ սև մետաղից - կգ 161.28 Թուրքիա Վրաստան 757595 2011 I
71 73182200 Տափօղակներ սև մետաղից - կգ 7.07 Թուրքիա Վրաստան 33096 2011 I
72 73269030 Աստիճաններ մետաղական սև մետաղից - կգ 672.7 Թուրքիա Վրաստան 18203582 2011 I
73 73269098 Ամրակներ, տակդիրներ, ամրաշրջանակներ և այլ սև մետաղական արտադրանք - կգ 3939.98 Թուրքիա Վրաստան 103019419 2011 I
74 73269098 Ամրակներ սև մետաղից - կգ 6.76 Մեծ Բրիտանիա Վրաստան 31740 2011 I
75 73269098 Ամրակներ սև մետաղից - կգ 0.25 Շվեյցարիա Վրաստան 1174 2011 I
76 73089099 Ցինկապատ խողովակներ օդափոխիչի համար ուղղանկյուն կտրվածքով - կգ 214.9 Թուրքիա Վրաստան 4978481 2011 I
77 82032090 Հարթաշուրթեր - կգ 1.9 Թուրքիա Վրաստան 8920 2011 I
78 82055990 900 Ձեռքի մեխանիկական գործիքներ - կգ 60.9 Թուրքիա Վրաստան 285981 2011 I
79 82074010 Գործիքներ ներքին պարուրակի ակոսման համար - կգ 5.35 Թուրքիա Վրաստան 25215 2011 I
80 82075090 Գայլիկոն - կգ 2.26 Թուրքիա Վրաստան 10710 2011 I
81 83024900 Ամրակապեր սև մետաղյա ցինկապատ - կգ 20.4 Թուրքիա Վրաստան 95653 2011 I
82 83111090 Էլեկտրոդներ - կգ 105.4 Թուրքիա Վրաստան 494842 2011 I
83 84213920 Օդազտիչներ (ֆիլտր) - հատ 5 Թուրքիա Վրաստան 11275 2011 I
84 84249000 Մեխանիկական հեղուկացիրի մաս (գլխիկ) - հատ 1 Մեծ Բրիտանիա Վրաստան 470 2011 I
85 96035000 Խոզանակներ մետաղյա - հատ 20 Թուրքիա Վրաստան 42249 2011 I
86 84818099 Ապահովիչ կափույրներ, ծորակներ և համանման ապրանքներ սև մետաղներից - կգ 1631.52 Թուրքիա Վրաստան 7660339 2011 I
87 84818099 Կափույրներ սև մետաղներից - կգ 5.2 Շվեյցարիա Վրաստան 24416 2011 I
88 84818099 Կափույրներ սև մետաղներից - կգ 15 Իսպանիա Վրաստան 70431 2011 I
89 84818099 Կափույրներ սև մետաղներից - կգ 2.9 Մեծ Բրիտանիա Վրաստան 13615 2011 I
90 84818087 Թաղանթավոր կափույրներ - կգ 0.32 Մեծ Բրիտանիա Վրաստան 1502 2011 I
91 85051990 Հաստատուն մագնիս - կգ 0.05 Թուրքիա Վրաստան 237 2011 I
92 85159000 Բռնիչներ էլեկտրոդի համար - կգ 1.4 Թուրքիա Վրաստան 6576 2011 I
93 85361050 Սարքեր հոսանքի ուժը 10 Ա ավելի, բայց 63 Ա ոչ ավելի - կգ 11.5 Թուրքիա Վրաստան 53586 2011 I
94 85362010 Ավտոմատ անջատիչներ - կգ 2.9 Թուրքիա Վրաստան 13633 2011 I
95 85363030 Էլեկտրական շղթայի պաշտպանիչ - կգ 1.56 Կանադա Վրաստան 7320 2011 I
96 85364900 Ռելե - կգ 0.9 Թուրքիա Վրաստան 4221 2011 I
97 85369010 Միացուցիչներ և կոնտակտային տարրեր հաղորդալարերի և կաբելների համար - կգ 0.3 Մեծ Բրիտանիա Վրաստան 1411 2011 I
98 85369010 Միացուցիչներ և կոնտակտային տարրեր հաղորդալարերի և կաբելների համար - կգ 38.46 Թուրքիա Վրաստան 180574 2011 I
99 85381000 Պուլտեր, վահաններ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ - կգ 1284.5 Թուրքիա Վրաստան 6030948 2011 I
100 85392290 014 Էլեկտրական լամպեր – 250 Վատտ - հատ 36 Թուրքիա Վրաստան 125850 2011 I
101 85392290 011 Էլեկտրական լամպեր – 36 Վատտ 2 հատ և 58 Վատտ 2 հատ - հատ 4 Թուրքիա Վրաստան 190 2011 I
102 85441190 Պղնձե մալուխներ - կգ 1413.64 Թուրքիա Վրաստան 27140312 2011 I
103 90261029 Հեղուկների ծախսման հսկողության սարքեր - հատ 7 Թուրքիա Վրաստան 54942 2011 I
104 90251180 Տեխնիկական ջերմաչափեր - հատ 28 Թուրքիա Վրաստան 53440 2011 I
105 90269000 Չափիչ սարքերի պահեստամասեր - կգ 9.2 Գերմանիա Վրաստան 43193 2011 I
106 90262080 Ջրի ճնշման չափիչ սարք, մանոմետրեր - հատ 6 Գերմանիա Վրաստան 45362 2011 I
107 90262080 Ջրի ճնշման չափիչ սարք, մանոմետրեր - հատ 15 Թուրքիա Վրաստան 44196 2011 I
108 90269000 Մանոմետրի կցամաս - կգ 1.8 Թուրքիա Վրաստան 8457 2011 I
109 90275000 Տուրբիդիմետր - հատ 1 Գերմանիա Վրաստան 13615 2011 I
110 90278011 Չափիչ սարք PH մետր - հատ 1 ԱՄՆ Վրաստան 11457 2011 I
111 90278091 Մածուցիկաչափ (վիսկոզիմետր) - հատ 1 ԱՄՆ Վրաստան 38221 2011 I
112 90278097 Խտաչափեր - հատ 4 Թուրքիա Վրաստան 5628 2011 I
113 90279050 Վիսկոզիմետրի մաս - կգ 6.42 ԱՄՆ Վրաստան 30143 2011 I
114 90282000 Հեղուկահաշվիչ - հատ 1 ԱՄՆ Վրաստան 2581 2011 I
115 90282000 Հեղուկի հաշվիչներ - հատ 5 Գերմանիա Վրաստան 1671180 2011 I
116 90282000 Հեղուկահաշվիչ - հատ 1 Թուրքիա Վրաստան 5165 2011 I
117 90292038 Տախոմետրեր - հատ 3 Թուրքիա Վրաստան 427 2011 I
118 90299000 Տախոմետրի մաս - կգ 1.2 Թուրքիա Վրաստան 5636 2011 I
119 90321020 Թերմոստատ - հատ 1 Մեծ Բրիտանիա Վրաստան 2956 2011 I
120 94051021 Լուսատուներ – 38 հատ - կգ 420.9 Թուրքիա Վրաստան 1976296 2011 I
121 96039099 Խոզանակներ երկաթյա - հատ 2 Թուրքիա Վրաստան 1407 2011 I
122 96082000 Մարկերներ - հատ 100 Թուրքիա Վրաստան 3645 2011 I
123 27101999 Օդազտիչի յուղ - կգ 10 Թուրքիա Վրաստան 46951 2011 I
124 39201089 Տեֆլոնային ժապավեն կցամասերի համար - կգ 50 Թուրքիա Վրաստան 231477 2011 I
125 84195000 221 Ջերմափոխանակիչներ Alfa laval M6MFM հատ 2 Թուրքիա Վրաստան 5212462 2011 I
126 84195000 220 Ջերմափոխանակիչ Alfa laval M3FG հատ 1 Թուրքիա Վրաստան 810828 2011 I
127 85311030 481 Հակահրդեհային ազդանշանի դետեկտորներ Mavili MG2500 հատ 25 Թուրքիա Վրաստան 14144 2011 I
128 85311030 482 Ազդանշաններ հակահրդեհային Mavili MG5000 հատ 4 Թուրքիա Վրաստան 3008 2011 I
129 85311030 483 Հակահրդեհային ազդանշանի կոճակներ Telemekanik Xalk 174 հատ 2 Թուրքիա Վրաստան 2818 2011 I
130 84138100 013 Պոմպեր ջրի Wilden PX1/SSAAA/WFS/WF/SWF հատ 2 ԱՄՆ Վրաստան 94968 2011 I
131 84137081 205 Պոմպեր ջրի Wilօ IPL32/90 37/2 հատ 4 Գերմանիա Վրաստան 394926 2011 I
132 84138100 014 Պոմպեր ջրի KSB B Blօk 65 160 հատ 2 Թուրքիա Վրաստան 507765 2011 I
133 84138100 015 Պոմպեր ջրի KSB B Blօk 32 200 հատ 2 Թուրքիա Վրաստան 921497 2011 I
134 84133020 412 Պոմպ յուղի Netzscհ NT20.64 հատ 1 Գերմանիա Վրաստան 244480 2011 I
135 84138100 016 Պոմպ ամիակային սելիտրայի լուծույթի Mono pսmp E13DS87RMH/H11S հատ 1 Մեծ Բրիտանիա Վրաստան 1071947 2011 I
136 84133020 413 Պոմպեր յուղի Mono pսmp SLF50221V5/G669 հատ 2 Մեծ Բրիտանիա Վրաստան 498363 2011 I
137 84138100 017 Պոմպեր էմուլսիայի Napcօ PA200STA հատ 2 ԱՄՆ Վրաստան 10763408 2011 I
138 84145980 832 Ասպիրատորներ տանիքի Incircioglu Ս HNN RՍ450M հատ 2 Թուրքիա Վրաստան 1100155 2011 I
139 84798200 181 Խառնիչ մագնիսական Elektrօmag M221 հատ 1 Թուրքիա Վրաստան 11753 2011 I
140 84798200 182 Էմուլսիոն մատրիցայի խառնիչ Sulzer SMXDN25 հատ 1 Շվեյցարիա Վրաստան 8461 2011 I
141 85071049 155 Մարտկոցներ Leoch LP12 7.0 հատ 2 Թուրքիա Վրաստան 19747 2011 I
142 Ընդամենը 453149321
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
փետրվարի 17-ի N 135-Ա որոշման
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան «_____».......................... 2011թ.
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս Սասուն Ավետիսյանի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N135-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2011 թվականի հունիսի 1-ը կառուցել ներդրումային ծրագրով նախատեսված արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության գործարան.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 35 նոր աշխատատեղ` ապահովելով մոտ 130 հազ. դրամ միջին աշխատավարձ.
2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.4. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.5. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.6. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.7. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.8. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.9. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 135-Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները և ստորագրությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «ԱՊԱՌԱԺ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ
Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5
Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Դեղոյան 25
__________________ Տիգրան Դավթյան
____________________ Սասուն Ավետիսյան
Կ.Տ.
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան