ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2011 թվականի N 146-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված ներհամայնքային կոյուղու ցանցերի և սեպտիկ հորերի, խմելու մայր ջրագծի վրա կառուցված օրական կարգավորող ջրավազանի, վերակառուցված խմելու ջրի մայր ջրագծի և ներքին ցանցերի, խմելու ջրի համակարգի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված օբյեկտների կազմից 148764146 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն հավելվածի: Նվիրաբերված գույքի նպատակային օգտագործման պայմանները սահմանել համայնքների հետ կնքվող նվիրաբերության պայմանագրերում:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը: Համապատասխան համայնքներին հանձնել կառուցված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերի մեկական օրինակները:
4. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին նվիրաբերվող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնել համայնքների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. փետրվարի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
փետրվարի 24-ի N 146-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Համայնքը Գույքի անվանումը Քա- նակը (հատ) Կառուցման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդ համայնք խմելու ջրագծի ներքին ցանց 1 2008 թ. 12790392
2. ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ համայնք ներհամայնքային կոյուղու ցանց և սեպտիկ հոր 1 2009 թ. 38331417
3. ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնք ներհամայնքային կոյուղու ցանց և սեպտիկ հոր 1 2009թ. 20250528
4. ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր համայնք խմելու ջրի մայր ջրագիծ և ներքին ցանց 1 2007 թ. 18144728
6 ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնք խմելու ջրի համակարգ 1 2009 թ. 52958790
7. ՀՀ Արագածոտնի մարզի Հակկո համայնք խմելու մայր ջրագծի օրական կարգավորող ջրավազան (ՕԿՋ) 1 2010 թ. 6288291
Ընդամենը 148764146. 0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան