Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 855-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-11-ից մինչև 2017-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-07-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հունվարի 2008թ.

Պետական գրանցման թիվ 11808009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

24 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան N 899-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 855-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 31 և 35-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով`

Հրամայում եմ`

1. Հաստատել.

1) «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի.

2) «Հավելված N 1-ով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի.

3) «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 3-ի.

4) «Հավելված N 3-ով սահմանված պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 4-ի:

2. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից, համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն հրամանը, համապատասխանաբար, ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» թիվ 855-Ն հրամանը:

Նախարար՝

Վ. Խաչատրյան

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 24-ի

N 899-Ն հրամանի

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

1.Հիմնարկի անվանումը___________________________ 3. Հիմնարկին սպասարկող գանձապետական ստորաբաժանման անվանումը______

2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

Բաժին Խումբ Դաս Ծրագիր Նախարարություն

4. Գանձապետական բյուջետային կամ արտաբյուջետային հաշվի (հաշիվների) համարը__

Ծրագրի անվանումը ______________________________

(հազ. դրամ)

Ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը* Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը* Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ------թվականի պետական բյուջեից միջոցների կամ

արտաբյուջետային միջոցների հաշվին, ընդ որում՝

I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ Ընդա-

մենը

հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստ. սեպտ. հոկտ. նոյեմբ. դեկտ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15

Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը`____________ Գանձապետական ստորաբաժանման

պաշտոնատար անձի ստորագրությունը՝ ________________

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի

ստորագրությունը՝ ___________ Կնիքի տեղը

------ ---------------- 200--- թվական

Կնիքի տեղը

------ ---------------- 200--- թվական

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 24-ի

N 899-Ն հրամանի

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

Հավելված N 1-ով սահմանված «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1. գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույց,

2. տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածին համապատասխան,

3. աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում՝ դրանց անվանախումբը,

4. աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ),

5. աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,

6. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս:

Հավելված N 3

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 24-ի

N 899-Ն հրամանի

ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

1. Հիմնարկի անվանումը՝_____________________________________________ 6. Գնման ձևը` Օ Բաց ընթացակարգ, Օ Մրցակցային երկխոսություն, Օ Սահմանափակ ընթացակարգ, Օ Բանակցային ընթացակարգ հայտարարությամբ, Օ Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության, Օ Շրջանակային համաձայնագիր, Օ Պարզեցված ընթացակարգ, Օ Բորսաներից գնումներ:

7. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն մատուցողի)

2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

Բաժին Խումբ Դաս Ծրագիր Նախարարություն

անվանումը________________________________________________________________

Ծրագրի անվանումը ______________________________

գրանցման վայրը __________________________________________________________

3. Հիմնարկին սպասարկող գանձապետական ստորաբաժանման

անվանումը______________________________________________________ հարկային հաշվառման կոդը___________________________________________________

4. Գանձապետական բյուջետային կամ արտաբյուջետային հաշվի համարը սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը___________________________________

__________________________________________________________________

հաշվեհամարը______________________________________________________________

5. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը՝

__________________ N ________

8. պայմանագրի կատարման ժամկետը____________________________________________

Չափի միավորը` հազար դրամ Ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը* Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը* Նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ------թվականի պետական բյուջեից միջոցների կամ

արտաբյուջետային միջոցների հաշվին, ընդ որում՝

I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ Ընդա-

մենը

հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստ. սեպտ. հոկտ. նոյեմբ. դեկտ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15

Պայմանագրով նախատեսված կանխավճարի

Հատկացման վերջին ժամկետը Մարման ժամկետը (Բյուջեից հատկացված կամ արտաբյուջեից

հատկացված կանխավճարի գծով)

I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ Ընդամենը

հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստ. սեպտ. հոկտ. նոյեմբ. դեկտ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը`____________ Գանձապետական ստորաբաժանման

պաշտոնատար անձի ստորագրությունը՝ ________________

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի

ստորագրությունը՝ ___________

Կնիքի տեղը

------ ---------------- 200--- թվական

Կնիքի տեղը ------ ---------------- 200--- թվական

(Հավելվածը խմբ. 07.02.11 թիվ 56-Ն)

Հավելված N 4

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 24-ի

N 899-Ն հրամանի

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ N 3-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

Հավելված N 3-ով սահմանված «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1. գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին քաղվածք պայմանագրից,

2. տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 11 հավելվածին համապատասխան,

3. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս, իսկ «հարկային հաշվառման կոդը» տողը չի լրացվում, եթե պայմանագիրը կնքվել է օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ,

4. տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է ապրանքների մատակարարման, ծառայությունների տրամադրման և աշխատանքի կատարման պայմանագրերով նախատեսված վերջնաժամկետը,

5. 1-ին աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում՝ դրանց անվանախումբը,

6. 1-ին աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանով հաստատված N 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ),

7. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,

8. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,

9. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,

10. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։