ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2011 թվականի N 156-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության «Հրազդան-5» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի լուծարումից հետո մնացած գույքը (տրանսպորտային միջոցներ, մեքենաներ և սարքավորումներ, արտադրական և տնտեսական գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի մայիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր, իսկ սույն որոշման հավելվածի N 1 ցանկով ներկայացված գույքի գնորդի հետ կնքվող պայմանագրում նախատեսել նաև, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. փետրվարի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
փետրվարի 24-ի N 156-Ն որոշման
Ց Ա Ն Կ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆ-5» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Տրանսպոր-տային միջոցի անվանումը Թողարկման և ձեռքբերման տարեթիվը Պետ- համա-րանիշը Գույքի գնահատ-ված արժեքը
(դրամ) Գույքի մեկնար-կային գինը (դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված
արժեքի հարկը) (դրամ)
1. ԳԱԶ - 31029 1994 թ./1994թ. 241 LL 10 834000 834000 18000
2. ՎԱԶ - 2121 1994 թ./1994թ. 514 ՏԼ 42 446000 446000 18000
3. ՎԱԶ - 2121 1994 թ./1994թ. 516 ՏԼ 42 446000 446000 18000
4. ՎԱԶ - 2106 1993 թ./1994թ. 767 ՏԼ 67 735000 735000 18000
Ց Ա Ն Կ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆ-5» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քա-նակը Թողարկ-ման տարե-թիվը Գնահատված մեծությունը (դրամ) Գույքի մեկնար-կային գինը (դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված
արժեքի հարկը) (դրամ)
1 2 3 4 5 6 7
1. Հեռաֆաքս «Ֆաքս-80» 1 1992 5000 5000 6000
2. Հեռախոսի ապարատ 1 1994 500 500 6000
3. Կապի կոմուտատոր 1 1994 25000 25000 6000
4. Նոութբուք «Տոշիբա» 3 1993 21000 21000 6000
5. Նոութբուք «Տոշիբա» 1 1993 7000 7000 6000
6. Նոութբուք «Տոշիբա» 1 1994 7000 7000 6000
7. Լազերային տպասարք HP4 1 1993 6000 6000 6000
8. Լազերային տպասարք «Տեխաս» 1 1993 5000 5000 6000
9. Տպասարք «Էպսոն» 1 1993 5000 5000 6000
10. Ֆաքսի ապարատ 1 1993 5000 5000 6000
11. Պատճենահանման մեքենա 1 1993 5500 5500 6000
12. Մարտկոց (ինքնավար) 1 1993 8000 8000 6000
13. Ֆաքս մոդեմ 1 1993 5000 5000 6000
14. Համակարգիչ 1 1994 5500 5500 6000
15. Համակարգիչ 1 1994 5500 5500 6000
16. Սկաներ 1 1994 5000 5000 6000
17. Պատճենահանման մեքենա «Քանոն» 1 1994 5500 5500 6000
18. Նոութբուք 1 1994 7000 7000 6000
19. Ֆաքսի ապարատ 1 1994 5000 5000 6000
20. Նոութբուք «Էվեզեքս» 1 1994 6000 6000 6000
21. Պատճենահանման մեքենա 1 1995 5500 5500 6000
22. Պատճենահանման մեքենա 1 1995 5500 5500 6000
23. Ֆաքս «Շարպ» 1 1995 6000 6000 6000
24. Համակարգչի էլ. էներգ. կարգավորիչ 4 1995 18000 18000 6000
25. Տպիչ (մոնո) HP Descjet 520 1 1995 5500 5500 6000
26. Մագնիս. կրիչներ True Type fonts Armenia 4 1995 1200 1200 6000
27. Մագնիս. կրիչներ True Type fonts Russia 4 1995 1200 1200 6000
28. Համակարգիչ IBM-386 4MB-PAM 157 2 1997 11000 11000 6000
29. Տպիչ HP 320 (220) 1 1997 5000 5000 6000
30. Համակարգիչ 1 1997 5500 5500 6000
31. Ֆաքսի ապարատ 1 1995 5000 5000 6000
32. Նոութբուք 1 1996 7000 7000 6000
Ընդամենը 44
Ց Ա Ն Կ N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆ-5» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ, ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քա-նակը Թողարկ-ման տարե-թիվը Գնահատված մեծությունը (դրամ) Գույքի մեկնարկային գինը (դրամ) Գույքի
արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված
արժեքի հարկը)
(դրամ)
1 2 3 4 5 6 7
1. Գրամեքենա «Ռոբոտրոն» 1 1986 7000 7000 300
2. Գրամեքենա «Ռոբոտրոն» 1 1987 7000 7000 300
3. Սառնարան «Апшерон», «Արագած» 2 1982 11000 11000 300
4. Գծագրական տախտակ «Ռոբոտրոն» 1 1982 12000 12000 300
5. Գծագրական տախտակ «Ասիստենտ» 3 1989 39000 39000 300
6. Երկու դարականի սեղան 10 1971 60000 60000 300
7. Գրապահարան 2 1991 30000 30000 300
8. Գրապահարան 2 1982 12000 12000 300
9. Գրապահարան երեքդռնանի 1 1983 18000 18000 300
10. Բազկաթոռ պտտվող 3 1990 12000 12000 300
11. Բազկաթոռ պտտվող 1 1990 4000 4000 300
12. Բազկաթոռ պտտվող 1 1986 4000 4000 300
13. Փայտե մահճակալ 6 1988 39000 39000 300
14. Փայտե մահճակալ 1 1985 6500 6500 300
15. Գրապահարան 3 1981 45000 45000 300
16. Պահարան երկդռնանի 1 1991 15000 15000 300
17. Պահարան երեքդռնանի 1 1982 7000 7000 300
18. Բազմոց - մահճակալ 1 1989 6500 6500 300
19. Գրասեղան 4 1994 20000 20000 300
20. Փափուկ կահույք կ-տ 1 1994 13000 13000 300
21. Կահույք (պատ) կ-տ 1 1994 18000 18000 300
22. Հեռուստացույց «Ռեկորդ» 1 1989 3000 3000 300
23. Հաշվիչ մեքենա MK 161, 59, 41, 22 11 1992 16500 16500 300
24. Տպագրական մեքենա 2 1995 18000 18000 300
25. Գրասեղան 3 1995 15000 15000 300
26. Գրասեղան 1 1995 5000 5000 300
27. Փափուկ կահույք 3 1995 42000 42000 300
28. Բազկաթոռ 6 1998 18000 18000 300
29. Պահարան 12 1998 180000 180000 300
Ընդամենը 86
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան