Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-05-ից մինչև 2012-08-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-08-25Բացել ARLIS-ում

040.0759.14.08.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 օգոստոսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2001 թվականի N 759

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը (կցվում են):

2. Սահմանել, որ`

ա) N 1 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է թմրադեղերի համար:

N 1 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) 148 մմ x 210 մմ չափերով (A 5) վարդագույն թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

Ձևաթուղթն ունի սերիա և համարակալում: Սերիան սկսվում է «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Ձևաթղթի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 դեղատոմսային ձևաթուղթ, որից հետո սերիան փոխվում է` «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության.

բ) N 2 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է հոգեմետ դեղերի համար:

N 2 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը կապույտ են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է.

գ) N 3 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է սովորական դեղերի համար:

N 3 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 20 մմ, աջից` 20 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

N 3 դեղատոմսային ձևաթուղթը կարող է տպագրվել բժշկական կազմակերպության տարբերանշան ունեցող ձևաթղթի վրա` պահպանելով նշված չափերը.

դ) N 4 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է հոգեմետ դեղերի համար:

N 4 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը կապույտ են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) բնակության վայրը և հեռախոսահամարը: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

ե) N 5 դեղատոմսային ձևաթուղթը նախատեսված է սովորական դեղերի համար:

N 5 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 20 մմ, աջից` 20 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) բնակության վայրը և հեռախոսահամարը: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

N 5 դեղատոմսային ձևաթուղթը կարող է տպագրվել բժշկական կազմակերպության տարբերանշան ունեցող ձևաթղթի վրա` պահպանելով նշված չափերը:

3. Սահմանել, որ զեղչով դեղատոմսերն ուժի մեջ են բժշկական կազմակերպության կնիքի, դրոշմակնիքի, «Դեղատոմսերի համար» կնիքի և դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության ու անձնական կնիքի առկայության դեպքում: Դրանք պահվում են 5 տարի և ոչնչացվում են հանձնախմբի կողմից:

Սույն որոշմամբ և դրանով հաստատված ձևաթղթերում բժշկական կազմակերպության և (կամ) բժշկի անձնական կնիքի առկայության պահանջը գործում է միայն այն դեպքերում, երբ բժշկական կազմակերպությունը և (կամ) բժիշկն այդպիսի կնիք ունեն:

(3-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության դեղատոմսերի դուրսգրման և դեղերի բացթողման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Բժշկական կազմակերպության դրոշմակնիքը

Գտնվելու վայրը ____________

Հեռախոսահամարը __________ Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Դեղատոմսային ձևաթուղթ N 1

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

թմրադեղի համար

Ա 000001

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

_____________________________________________________________

Բժշկական քարտի (հիվանդության պատմության) համարը__________________________

Տարիքը ___ բնակության վայրը_________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

_____________________________________________________________

Բժշկի անձնական կնիքը և

ստորագրությունը Կ.Տ.

________________________

Դեղատոմսն ուժի մեջ է 20 օր:

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

● Մեկ դեղատոմսային ձևաթղթի վրա դուրս է գրվում մեկ դեղ:

● Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

● Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

● Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:

● Ուժի մեջ է բժշկական կազմակերպության կնիքի, դրոշմակնիքի, «Դեղատոմսերի համար» կնիքի և դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության ու անձնական կնիքի առկայության դեպքում: Պահվում է 5 տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:

Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________

Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________

Ընդունեց _______________________________________________________

Պատրաստեց _____________________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N____________________________

Բաց թողեց ______________________________________________________

Բժշկական կազմակերպության դրոշմակնիքը

Գտնվելու վայրը ____________

Հեռախոսահամարը __________ Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Դեղատոմսային ձևաթուղթ N 2

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

հոգեմետ դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

_____________________________________________________________

Բժշկական քարտի (հիվանդության պատմության) համարը (եթե կա) ___________________

Տարիքը ___ բնակության վայրը_________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

_____________________________________________________________

Բժշկի անձնական կնիքը և

ստորագրությունը Կ.Տ.

_____________________________________________________________

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

● Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

● Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

● Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:

● Դեղատոմսն ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության և անձնական կնիքի առկայության դեպքում: Պահվում է մեկ տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:

Դեղատոմսային ձևաթուղթ N 3

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

սովորական դեղի համար

● Բժշկի ստորագրությունը պետք է վավերացվի նրա անձնական կնիքով:

Անհատ ձեռնակատիրոջ

(ֆիզիկական անձի) բնակության վայրը

___________________________

Հեռախոսահամարը _______________ Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Դեղատոմսային ձևաթուղթ N 4

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

հոգեմետ դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

_____________________________________________________________

Բժշկական քարտի (հիվանդության պատմության) համարը (եթե կա) ___________________

Տարիքը ___ բնակության վայրը_________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ) ________________________________

_____________________________________________________________

Բժշկի անձնական կնիքը և

ստորագրությունը Կ.Տ.

_____________________________________________________________

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

● Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

● Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

● Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:

● Դեղատոմսն ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության և անձնական կնիքի առկայության դեպքում: Պահվում է մեկ տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:

Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________

Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________

Ընդունեց _______________________________________________________

Պատրաստեց _____________________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N____________________________

Բաց թողեց ______________________________________________________

Անհատ ձեռնակատիրոջ

(ֆիզիկական անձի) բնակության վայրը

___________________________

Հեռախոսահամարը _______________ Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ

Դեղատոմսային ձևաթուղթ N 5

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

սովորական դեղի համար

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Հիվանդի անունը, ազգանունը (լրիվ)

_____________________________________________________________

Տարիքը ___ բնակության վայրը_________________________________________

Հեռախոսահամարը ____________________

Բժշկի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ)

_____________________________________________________________

Բժշկի անձնական կնիքը և

ստորագրությունը Կ.Տ.

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, հստակ, թանաքով կամ գնդիկավոր գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

● Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:

● Պինդ և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:

● Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ միաժամանակ հայերեն և հիվանդին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:

● Բժշկի ստորագրությունը պետք է վավերացվի նրա անձնական կնիքով:

Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________

Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________

Ընդունեց _______________________________________________________

Պատրաստեց _____________________________________________________

Ստուգեց _____________________ Անալիզ N____________________________

Բաց թողեց ______________________________________________________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։