ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2011 թվականի N 165-Ա
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1049-Ա որոշման 2-րդ կետը`
Հաստատել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագիտական խորհրդակցական մարմնի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մարտի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մարտի 4-ի N 165-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
Յու. Հովհաննիսյան - Միջուկային հետազոտությունների միացյալ
ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային
ռեակցիաների լաբորատորիայի գիտական
ղեկավար (Ռուսաստանի Դաշնություն)
(նախագահ, համաձայնությամբ)
Ա. Աբրահամյան - Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր (Ամերիկայի
Միացյալ Նահանգներ) (գիտական քարտուղար,
համաձայնությամբ)
Ս. Գալես - ԳԱՆԻԼ ազգային լաբորատորիայի տնօրեն,
միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկայի
ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ
(Ֆրանսիա) (համաձայնությամբ)
Վ. Գրայներ - Ֆրանկֆուրտի առաջավոր հետազոտությունների
ինստիտուտի գիտական գծով տնօրեն (Գերմանիա)
(համաձայնությամբ)
Թ. Հաբերեր - Հայդելբերգի իոնային ճառագայթման թերապիայի
կենտրոնի տնօրեն (Գերմանիա) (համաձայնությամբ)
Ջ. Ռոբերտո - Օուք-Ռիդջ ազգային լաբորատորիայի գիտության և
տեխնոլոգիաների գծով տնօրենի տեղակալ
(Ամերիկայի Միացյալ Նահանգներ) (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան