ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2011 թվականի N 163-Ա
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՆԴՈՐՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2011 թվականի մարտի 8-12-ը գործուղել Անդորրա (Անդորրայի Իշխանություն)՝ «Առողջություն-2020» եվրոպական ֆորումի առաջին խորհրդատվական հանդիպմանը և «Գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում արդյունավետ գործունեության աջակցություն» խորագրով Տալլինյան խարտիայի իրականացման վերաբերյալ երկրորդ տարածաշրջանային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Անդորրա գործուղման հետ կապված ծախսերը կկատարեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Խաչատրյանի՝ Անդորրա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մարտի 4
Երևան