ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով որոշում եմ.
1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակ:
2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ:
3. Հաստատել`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի կազմը` համաձայն 1-ին հավելվածի.
2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:
4. Ի գիտություն ընդունել, որ`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի թեկնածուների նախնական հավակնորդների ընտրությունն իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի կողմից.
2) մրցանակակրի ընտրությունն իրականացվում է ընտրող հանձնաժողովի կողմից.
3) մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրին համապատասխան:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2009 թ. հուլիսի 6
Երևան
ՆՀ-155-Ն
Հավելված 1
ՀՀ Նախագահի
2009թ. հուլիսի 6-ի
ՆՀ-155-Ն հրամանագրի
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համանախագահ)
Ռիչարդ ԳՈԼԴՄԱՆ - «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ (համանախագահ)
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ - Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր
Ռիչ ԿԱՐԳԼԱԱՐԴ - «Ֆորբս» ամսագրի հրատարակիչ
Մայքլ ՄԵԼՈՆ - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լրագրող (Կալիֆորնիա, ԱՄՆ)
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող)
Շահեն ԱՎԱԳՅԱՆ - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի համալսարանական ծրագրերի ավագ համակարգող
Արմինա ԴԱՐԲԻՆՅԱՆ - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական:
(Հավելվածը փոփ. 01.03.11 ՆՀ-38-Ն)
ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար
Կ. Կարապետյան
Հավելված 2
ՀՀ Նախագահի
2009թ. հուլիսի 6-ի
ՆՀ-155-Ն հրամանագրի
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ - «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն
Արմեն ԲԱԼԴՐՅԱՆ - «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն
Բագրատ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն
Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ
Յուրի ՇՈՒՔՈՒՐՅԱՆ - ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ
Հրանտ ՄԱՐԱՆՋՅԱՆ - ԵՊՀ-ի ինֆորմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչ
Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - ԵՊՀ-ի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ
Արամ ՎԱՐԴԱՆՅԱՆ - «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Վազգեն ՄԵԼԻՔՅԱՆ - ՀՊՃՀ-ի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի միջդեպարտամենտալ ամբիոնի վարիչ
Էրիք ՍՊԻՆԱ - Սիրակուզի համալսարանի պրոռեկտոր (Նյու Յորք, ԱՄՆ)
Բերնարդ ԿՈՒՐՏՈՒԻՍ - «Բազմակի միկրոսխեմաների նախագծեր» ընկերության (CMP) տնօրեն (Գրենոբլ, Ֆրանսիա)
Մարին ԽՐԻՍՏՈՎ - Սոֆիայի տեխնիկական համալսարանի դեկան (Սոֆիա, Բուլղարիա) տնօրեն (Պեկին, Չինաստան)
Լան ՉԵՆ - Չինաստանի գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն (Պեկին, Չինաստան)
Վահան Վ. ՇԱԽԳԻԼԴՅԱՆ - Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի նախագահ (Մոսկվա, Ռուսաստան)
Վլադիմիր ՀԱՀԱՆՈՎ - Խարկովի ազգային համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի դեպարտամենտի տնօրեն (Խարկով, Ուկրաինա)
Յուրի ՉԱՊԼԻԳԻՆ - Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ռեկտոր (Մոսկվա, Ռուսաստան)
Թոնի ՄՈՐՈՅԱՆ - «Իմպևա Լաբս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (Կալիֆորնիա, ԱՄՆ)
Ազատ ՎԱՐԴԱՆՅԱՆ - Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ (Մոնրեալ, Կանադա):
Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - Իսպանիայի աստրոֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր
Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ - Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ
Երվանդ ԶՈՐՅԱՆ - «Սինոփսիս» ընկերության Էս Ջի բաժանմունքի
գլխավոր ճարտարագետ
(Հավելվածը լրաց. 01.03.11 ՆՀ-38-Ն)
ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար
Կ. Կարապետյան