Հոդված 5. Օրենսգրքի 232-րդ հոդվածում`
Հոդված 5. Օրենսգրքի 232-րդ հոդվածում`
1) վերնագրի և 1-ին մասի «Պետատոմհսկողության մարմինները» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով.
2) 2-րդ մասի «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով.
3) 2-րդ մասի 1-ին կետի «պետատոմհսկողության մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը» բառերով.
4) 2-րդ մասի 2-րդ կետի «պետատոմհսկողության տեսչության պետը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչը» բառերով: