«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 փետրվարի 2011 թ. թիվ 27-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Աղյուսակ 2-ի 10-րդ տողի 4-րդ սյունակը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«●1111 հաշվի այն գումարը, որը բավարարում է Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6.31.1-րդ կետի պահանջներին»:
2) Աղյուսակ 6-ին հաջորդող պարբերության 4-րդ նախադասության մեջ «թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների» բառերով:
3) Աղյուսակ 23.1-ին հաջորդող պարբերությունը չորրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Երկրորդ էջի 3-րդ, 4-րդ և 4.1-րդ աղյուսակների «Բանկային ոսկի» սյունակում լրացվում է բանկային ոսկու, ոսկու ստանդարտացված ձուլակտորների, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջների և պարտավորությունների և մետաղական հաշիվների` որպես արտարժույթի մեկ տեսակի գծով բաց դիրքը` հիմք ընդունելով ոսկու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային գինը:»:
4) Աղյուսակ 25.1-ին հաջորդող պարբերությունը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Աղյուսակ 5-ի «Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ» սյունակում արտացոլվում են ոսկու այն ստանդարտացված ձուլակտորները և դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, որոնց հարգը փոքր չէ 999-ից:»:
5) 12-րդ կետի չորրորդ պարբերության առաջին նախադասությունը «ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային» բառերից հետո լրացնել «կամ մետաղական» բառերով:
6) 19-րդ կետի Աղյուսակ 37-ի 2-րդ և 3-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.
2 1.2 Ֆիզիկական անձանցից 3331 + 3333 + 3351 + 3354+3691+3693 հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության
3 1.3 Ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտներից 3345 + 3346 + 3352 + 3355+3691+3693 հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության
7) 19-րդ կետի Աղյուսակ 38.1-ի 1-ին և 2-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.
1 1.1 Ֆիզիկական անձանցից ներգրավված 3317 + 3319 + 3331 + 3333 + 3351 + 3354 + 3291 + 3293+3691+3693 (ֆիզիկական անձանց մասով) հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության
2 1.2 Ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտներից ներգրավված 3325 + 3326 + 3345 + 3346 + 3352 + 3355 + 3291 + 3293+3691+3693 (անհատ ձեռնարկատերերի մասով
8) 22-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա. երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «բանկի հետ կնքել են բանկային հաշվի» բառերը փոխարինել «բանկի հետ կնքել են բանկային կամ ցպահանջ մետաղական հաշվի (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով բանկային հաշիվ)» բառերով,
բ. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «բանկում ունեն բանկային, ժամկետային ավանդային» բառերից հետո լրացնել «կամ ժամկետային մետաղական (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով ժամկետային ավանդ)» բառերով:
9) 25-րդ կետի երկրորդ պարբերության չորրորդ նախադասության մեջ «նշվում է ամսվա ընթացքում հաճախորդի մի բանկային հաշվից այդ նույն հաճախորդի մեկ այլ բանկային հաշիվ» բառերը փոխարինել «նշվում է ամսվա ընթացքում հաճախորդի մի բանկային կամ մետաղական հաշվից այդ նույն հաճախորդի մեկ այլ բանկային կամ մետաղական հաշիվ» բառերով:
10) 27-րդ կետի տասնութերորդ պարբերությունը «հաճախորդին կառավարել իրենց բանկային» բառերից հետո լրացնել «(այդ թվում` մետաղական)» բառերով:
11) 28-րդ կետում՝
ա. երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «ցպահանջ և ժամկետային ավանդները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մետաղական հաշիվները» բառերով,
բ. հինգերորդ պարբերության մեջ «ավանդները և բանկային հաշիվները» բառերը փոխարինել «ավանդները, բանկային և մետաղական հաշիվները» բառերով:
12) Ձև թիվ 7-րդ հաշվետվության 5-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 12-րդ ենթակետերի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 12-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին հաջորդող շաբաթվա առաջին օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Ա. Ջավադյան
2011 թ. փետրվարի 11
ք. Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2011
թվականի փետրվարի 8-ի թիվ 27-ն
որոշմամբ
Աղյուսակ 5. Բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմը ըստ արտարժույթների
ԱՄՆ դոլար Անգլիա-
կան ֆունտ ստեռ-
լինգ ԵՎՐՈ Ռուսաս-
տանյան ռուբլի ՍԴՌ Բան-
կային ոսկի Կանա-
դական դոլար Ավստրալիա-
կան դոլար Շվեյցարա-
կան ֆրանկ Դանիա-
կան կրոն Իրանա-
կան ռիալ Ճապոնա-
կան իեն Բուլղարա-
կան լեվ ՈՒկրաինա-
կան գրիվնյա ՈՒզբեկա-
կան սում Բելառու-
սական ռուբլի
1 Արտարժութային ակտիվներ
1) այդ թվում` արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների
2 Արտարժութային պարտավորություններ
2) այդ թվում` արտարժութային ռիսկ պարունակող դրամային պարտավորություններ
3 Արտարժութային հաշվեկշռային հոդվածներ
Տաջի-
կական սոմոնի Թուրքմե-
նական ման Վրա-
ցական լարի Արգենտի-
նական պեսո Եգիպ-
տական ֆուն Թուր-
քական լիրա Իսրայելա-
կան շեքել Լեհա-
կան զլոտի Լիբա-
նանյան ֆունտ Հնդկա-
կան ռուփի Հունգա-
րական ֆորինտ Նորվե-
գական կրոն Շվե-
դական կրոն
Չե-
խական կրոնա Չինա-
կան յուան Սինգա-
պուրյան դոլար Սլո-
վակյան կրոնա Հարավ-
կորեկան վոն Բրազի-
լական ռեալ Մեքսիկա-
կան պեսո Սաուդ-Արաբա-
կան ռիալ Սիրիա-
կան ֆունտ ՄԱԷ դիրխամ Քու-
վեյթյան դինար Ռումի-
նական լեյ Իսլան-
դական կրոն Էստո-
նական կրոն Լատ-
վիական լատ Լիտ-
վական լիտ Ղրղր-
զական սոմ Ղազա-
խական տենգե Մոլդո-
վական լեյ Պլատինե
բանկային ստանդար-
տացված ձուլա-
կտորներ Արծաթե բանկային ստանդար
տացված- ձուլա-
կտորներ Այլ արտար
ժույթ Ոսկու ստանդար-
տացված
ձուլա-
կտորներ Մետա-
ղական հաշիվ-
ներ