Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-03-26-ից մինչև 2013-05-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-05-09Բացել ARLIS-ում

040.0720.07.08.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 օգոստոսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 օգոստոսի 2001 թվականի N 720

քաղ. Երևան

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետին և «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

օգոստոսի 7-ի N 720 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

Ծածկագիրը.1 Ապրանքախմբի անվանումը

1 2

3925 Շինարարական դետալներ պլաստմասսայից այլ տեղում չնշված

բացառությամբ

3925 30 000 Փակոցափեղկեր, գալարավարագույրներ (ներառյալ վենետիկյան շերտավարագույրները), համանման իրեր և դրանց մասերը

6802 Քար` մշակած (բացի թերթաքարից) հուշարձանների կամ շինարարության համար, և ապրանքներ քարից, բացի 6801 ապրանքային դիրքի ապրանքներից. խորանարդիկներ` խճանկարի համար, և համանման ապրանքներ` բնական քարից (ներառյալ թերթաքարը) հիմքով կամ առանց հիմքի. գրանուլներ, մանրուքներ և փոշի` բնական քարից (ներառյալ թերթաքարը)` արհեստականորեն ներկված

6901 00 000 Աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և կերամիկական այլ ապրանքներ` սիլիկահողային քարային փոշուց (օրինակ` կիզելգուրից, տրիպոլիտից կամ դիատոմիտից) կամ սիլիկահողային համանման հանքաքարերից

6902 Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և համանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային համանման հանքաքարերից պատրաստված ապրանքներից

6904 Աղյուս` շինարարական, բլոկներ` հատակի համար, կերամիկական քարեր կրող կամ հենասյունային կառուցվածքներին ամրացնելու համար և համանման ապրանքներ կերամիկայից

6906 00 000 Կերամիկական խողովակներ, մեկուսիչ խողովակներ, ջրահեռացման խողովակներ և խողովակների կցամասեր

7004 Ապակի` ձգովի կամ փչովի, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով

7005 Ապակի ջերմահղկված և ապակի հղկված կամ ողորկած մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով

7016 Բլոկներ սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ` մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված, ապակյա խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր` հիմքով կամ առանց հիմքի, խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար, ապակիներ ապակենկարների համար և համանման ապակիներ, բազմաբջջավոր կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների կամ այլ ձևերով

8303 00 Չհրկիզվող պահարաններ, սեյֆեր` զրահապատված կամ ամրանավորված, ներառյալ բանկային գանձարանների սեյֆերը և դռները, արկղեր` հատուկ նախատեսված փողեր և փաստաթղթեր պահելու համար, և համանման ապրանքներ ոչ թանկարժեք մետաղներից

8415 Կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդաորակավորիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում

841840 Սառցարանային պահարաններ ուղղահայաց տեսակի` 900 լ-ից ոչ ավելի տարողությամբ

841850 Կահույք (կամերաներ, պահարաններ, ցուցափեղկեր, վաճառասեղաններ և համանման կահույք)` ցուցադրման և պահպանման համար` ներկառուցված սառնարանային կամ սառցարանային սարքավորումներով

8418 61 00 Ջերմային պոմպեր` բացի 8415 ապրանքային խմբի օդի կարգավորման կայաններից

8418 69 000 Այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ, ջերմային պոմպեր

8418 91 000 Կահույք սառնարանային-սառցարանային սարքավորումների ներկառուցման համար

8472 10 000 Պատճենահան-բազմացնող մեքենաներ

8514 Արդյունաբերական և լաբորատոր էլեկտրական վառարաններ և խուցեր (ներառյալ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ տաքացման վառարանները). այլ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ տաքացման արդյունաբերական կամ լաբորատոր սարքավորումներ ջերմամշակման համար

8517 Հեռախոսային ապարատներ, ներառյալ հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի կամ ոչ լարային կապի այլ ցանցերի համար, այլ սարքավորումներ` ձայնի, պատկերի և այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ հաղորդակցուղու սարքավորումները` լարային և ոչ լարային կապի համար` բացառությամբ 8443, 8525, 8527 կամ 8528 ապրանքային դիրքի ընդունող կամ հաղորդող սարքավորումների

բացառությամբ

851710 Հեռախոսային ապարատներ, տեսախոսներ

8518 Խոսափողներ և տակդիրներ` դրանց համար, բարձրախոսներ կորպուսների մեջ մոնտաժված կամ չմոնտաժված, գլխամասային հեռախոսներ և ականջակալներ` խոսափողին զուգակցված կամ չզուգակցված, և լրակազմեր կազմված միկրոֆոնից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության էլեկտրական ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարար լրակազմեր

8525 Հաղորդող ապարատներ՝ ռադիո- կամ հեռուստահաղորդումների համար, իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող` ընդունող, ձայնագրող կամ ձայն վերարտադրող ապարատներ, հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և ձայնագրող տեսախցիկներ

բացառությամբ

852580 Հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և ձայնագրող տեսախցիկներ

8527 Ընդունող ապարատուրա՝ ռադիոհեռարձակման համար, նույն կորպուսում համատեղված կամ չհամատեղված ձայնագրող կամ ձայն վերարտադրող ապարատուրայով կամ ժամացույցներով

8528 Մոնիթորներ և պրոյեկտորներ, իր մեջ չընդգրկող ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա, ընդունիչ ապարատուրա՝ հեռուստատեսային կապի համար` իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող լայնահեռարձակող ռադիոընդունիչ կամ ձայնի կամ պատկերի գրանցման կամ վերարտադրության ապարատուրա

8543 Էլեկտրական մեքենաներ և ապարատներ, անհատական ֆունկցիաներ ունեցող, այլ տեղում չնշված

8703 (Տողը հանվել է 03.03.11 N 179-Ն)

8711 (Տողը հանվել է 03.03.11 N 179-Ն)

8716 Կցանքներ և կիսակցանքներ, այլ ոչ ինքնագնաց տրանսպորտային միջոցներ, դրանց մասերը

9105 Ժամացույցներ` չնախատեսված իր վրա կամ իր հետ կրելու համար, այլ

9506 Մարզագույք և սարքավորումներ` ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու կամ բացօթյա խաղերի համար` տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված, լողավազաններ և ավազաններ` երեխաների համար

9508 Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ և այլ ատրակցիոններ, շրջիկ կրկեսներ, շրջիկ գազանանոցներ և շրջիկ թատրոններ

97 (Տողը հանվել է 09.08.07 N 977-Ն)

___________

1. Սույն ցանկում օգտագործվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի համակարգը:

(Ցանկը փոփ., լրաց., խմբ. 09.08.07 N 977-Ն, խմբ., փոփ. 03.03.11 N 179-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։