Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2011 թվականի N 193-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

Լայնաշերտ հաղորդակցության ցանցի ներդրման բանակցային փուլի վիճահարույց հարցերը քննարկելու և պայմանագրի նախնական տարբերակը մշակելու, ինչպես նաև «Էրիքսոն» ընկերության ներկայացուցիչների հետ բանակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

մարտի 15-ի N 193-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

(աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Բալոյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

աշխատակազմի կապի վարչության պետ

Գ. Գևորգյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ (համաձայնությամբ)

Ն. Նիկողոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնակատար

Ս. Արաբաջյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Ղալումյան

- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։