Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2011 թվականի N 186-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի կողմից նախապատրաստվող «20 տարի միասին. համագործակցության փորձ և հեռանկարներ» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի մարտի 17-18-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Գևորգյանինը և Ս. Ամիրբեկյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Ա. Ավետիսյանինը, Գ. Քոչարյանինը և Հ. Թոփչյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2). Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

մարտի 12-ի N 186-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-18-Ը ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման

նախարար (պատվիրակության ղեկավար)

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ս. Ամիրբեկյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման

նախարարի խորհրդական

Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

Հ. Թոփչյան - ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և

բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական

կենտրոնի տնօրեն

Կ. Ասոյան - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրական

ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։