Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 2011 թվականի N 198-Ա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված կանոնադրության 18-րդ կետի և 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 25-րդ կետի 4-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրի նոր շենքի (պայմանագիր` N JR2/W2/016) կառուցման նպատակով 2010 թվականի դեկտեմբերի 24-ին անցկացված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի՝ 2011 թվականի հունվարի 19-ին հաստատված N JR2/W2/016 մրցույթի արդյունքները՝ 558,934,546 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պայմանագրային արժեքով՝ մրցույթի հաղթող ճանաչելով «Ախուրյանի Կոոպշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։