Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-04-01-ից մինչև 2014-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

040.0299.01.04.02

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2002 թվականի N 299

քաղ. Երևան

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) այն ապրանքների ցանկը, որոնց արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ` համաձայն N 2 հավելվածի.

գ) այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների ցանկը, որոնց արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց., փոփ. 28.06.07 N 753-Ն)

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

բ) հարկ վճարողները 2002 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված հաշվետվությունները ներկայացնում են մինչև 2002 թվականի ապրիլի 20-ը ներառյալ.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 30.12.10 N 1761-Ն)

(2-րդ կետը փոփ. 28.06.07 N 753-Ն, լրաց. 27.08.09 N 979-Ն, փոփ. 20.05.10 N 595-Ն, 30.12.10 N 1761-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 299 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան սույն որոշմամբ հաստատված ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների կողմից նշված ապրանքների արտադրության ու շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:

(1-ին կետը փոփ., լրաց. 28.06.07 N 753-Ն)

2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ հաստատված ցանկերում նշված օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանքներ արտադրողների և ներմուծող-իրացնողների վրա:

(2-րդ կետը փոփ., լրաց. 28.06.07 N 753-Ն)

3. Սույն կարգի իմաստով օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների, ապրանք արտադրող և ներմուծող-իրացնող են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) հարկ վճարողները, որոնք արտադրում կամ ներմուծում-իրացնում են սույն որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված ապրանքները:

(3-րդ կետը լրաց., փոփ. 28.06.07 N 753-Ն)

4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին (հաշվետվության ձևը կցվում է):

(4-րդ կետը փոփ. 28.06.07 N 753-Ն)

5. Հարկ վճարողները սույն կարգին կից ձևով հաշվետվություն ներկայացնելիս յուրաքանչյուր ապրանքատեսակի համար լրացնում են առանձին տող:

6. Հարկ վճարողները նշված հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երկրորդ ամսվա 20-ը ներառյալ կարող են ներկայացնել դրանց ճշտված հաշվարկները:

7. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը կամ եռամսյակը:

Ձև

Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն

ապրանքների արտադրության ԵՎ շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ

1. Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը) _____________

2. ՀՎՀՀ-ն _________________

3. Հաշվետու ժամանակաշրջանը _________________

Արտադրանքի՝

տեսակը ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը չափման միավորը* մնացորդը՝ հաշվետու ժամանակա-շրջանի սկզբում արտադրված քանակը ներմուծված քանակը իրացված քանակը Կորուստ Օգտագործված է սեփական արտադրության համար մնացորդը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում իրացումից ստացված հասույթը (դրամ) միավորի միջին գինը

* Արտադրվող և (կամ) իրացվող արտադրանքի յուրաքանչյուր

չափման միավորի համար լրացվում է առանձին տող:

__________________________________________________________________________

(հաշվետվությունը ներկայացրած (կազմված) պաշտոնատար անձի պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

____________________________ 200 թ. Կ.Տ.

(Ձևը լրաց. 28.06.07 N 753-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 299 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը Ապրանքատեսակի անվանումը Չափման միավորը Ներկայացվող հաշվետվության պարբերականությունը (հաշվետու ժամանակաշրջանը)

1601 երշիկեղեն կգ եռամսյակային

1601 0099 նրբերշիկ և սարդելկա կգ եռամսյակային

0207 ընտանի թռչնի միս և մսամթերք կգ եռամսյակային

0401 կաթ կգ եռամսյակային

0405 կարագ և այլ կաթնային յուղեր կգ եռամսյակային

0406 պանիր կգ եռամսյակային

210500 պաղպաղակ կգ եռամսյակային

0407 թռչնի ձու՝ կճեպով հատ եռամսյակային

0901 սուրճ կգ եռամսյակային

1001 ցորեն կգ եռամսյակային

1101 00 ալյուր կգ եռամսյակային

1302 բուսական հյութ և խտահյութ լ եռամսյակային

1902 մակարոնեղեն կգ եռամսյակային

1905 հաց և հացաբուլկեղեն կգ եռամսյակային

2002 տոմատի մածուկ կգ եռամսյակային

2009 բնական հյութեր լ եռամսյակային

2201 հանքային ջրեր լ եռամսյակային

2202 զովացուցիչ ըմպելիք լ եռամսյակային

2203 00 գարեջուր լ ամսական

2204 գինի լ ամսական

2204 10 110 0 շամպայն-գինիներ լ ամսական

2207-2208 սպիրտ լ ամսական

2208 օղի և օղու-լիկյորի արտադրանք լ ամսական

2208 60 օղի լ ամսական

2208 20 120 0 կոնյակ լ ամսական

2402 20 ծխախոտ հատ ամսական

2402 2090 ծխախոտ ֆիլտրով հատ ամսական

2501 00 կերակրի աղ կգ եռամսյակային

(Տողը հանվել է 28.06.07 N 753-Ն)

(Տողը հանվել է 28.06.07 N 753-Ն)

(Տողը հանվել է 28.06.07 N 753-Ն)

(Տողը հանվել է 28.06.07 N 753-Ն)

(Տողը հանվել է 28.06.07 N 753-Ն)

2710 00 250 0 բենզին տոննա ամսական

2710 00 590 0 դիզելային վառելիք տոննա ամսական

2711 12 հեղուկ գազ (պրոպան) կգ ամսական

2711 13 բնական գազ (բութան) մ.3 ամսական

(Ցանկը փոփ., լրաց. 11.08.05 N 1338-Ն, փոփ. 28.06.07 N 753-Ն)

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 299 որոշման

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը Հանքանյութերի

անվանումները Չափման

միավորը Ներկայացվող

հաշվետվության

պարբերականությունը

(հաշվետու

ժամանակաշրջանը)

2505 90 000 ավազ մ.3 եռամսյակային

2515 11 000, 2515 12 տուֆ մ.3 եռամսյակային

2517 10 100 խճաքար մ.3 եռամսյակային

2515 20 000 գաջ տոննա եռամսյակային

2523 10 000, 2523 21 000,

2523 29 000, 2523 30 000,

2523 90 100, 2523 90 800 ցեմենտ տոննա եռամսյակային

2516 11 000, 2516 12, 2516 90 000 բազալտ մ.3 եռամսյակային

2513 10 100 պեմզա մ.3 եռամսյակային

2516 90 000, 2517 10 200 ֆելզիտ մ.3 եռամսյակային

2507 00, 2508 30 000, 2508 40 000 կավ մ.3 եռամսյակային

2515 11 000, 2515 12, 2515 12 900 տրավերտին մ.3 եռամսյակային

2515 11 000, 2515 12, 2517 41 000 մարմար մ.3 եռամսյակային

2616 90 000, 7108 11 000,

7108 12 000, 7108 13 100,

7108 13 800, 7108 20 000 ոսկի տոննա եռամսյակային

2516 90 000 կվարցային դիորիտ մ.3 եռամսյակային

2603 00 000 պղինձ տոննա եռամսյակային

2516 11 000, 2516 12 գրանիտ մ.3 եռամսյակային

2516 90 000 գաբրոսիենիտ մ.3 եռամսյակային

2516 90 000 պորֆիրիտ մ.3 եռամսյակային

2505 10 000 ավազ կվարցային և

կրեմնային մ.3 եռամսյակային

2517 20 000 հրաբխային խարամ մ.3 եռամսյակային

2521 00 000, 2522 10 000,

2522 20 000, 2522 30 000 կրաքար մ.3 եռամսյակային

2530 10 100 պեռլիտ մ.3 եռամսյակային

2529 30 000 սիենիտ մ.3 եռամսյակային

(Ցանկը լրաց. 28.06.07 N 753-Ն)

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 299 որոշման

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(Հավելվածն ուժը կորցրել է 30.12.10 N 1761-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։