ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2011 թվականի N 206-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 13 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի օգոստոսի 17-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի (տրանսպորտային միջոցի) պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մարտի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
փետրվարի 17-ի N 206-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ 13 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN
ը/կ Տրանսպոր-տային միջոցի անվանումը Թողարկման
և ձեռք-
բերման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը
(դրամ) Գույքի մեկնարկային գինը
(դրամ) Գույքի
արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի
հարկը)
(դրամ) Պետհա-մարա-
նիշը
70% և ավելի մաշվածք ունեցող
1. ԳԱԶ 3110 1999 թ./2004թ. 399 000 399 000 18000 278 ԼԼ 11
2. ԳԱԶ 311000 1999թ./2008թ. 540 000 540 000 18000 221 ԼԼ 11
3. ԳԱԶ 3110 1997թ./2004թ. 506 000 506 000 18000 999 ՏՍ 02
4. ՎԱԶ 21213 1998թ./1998թ. 527 000 527 000 18000 879 ԼԼ 01
5. ԳԱԶ 3 11000 1998թ./2006թ. 477 000 477 000 18000 400 ՕՕ 10
6. ՎԱԶ 21213 1998թ./2006թ. 395 000 395 000 18000 121 ՍՏ 01
7. ՎԱԶ 21213 1998թ./1998թ. 450 000 450 000 18000 197 ԼԼ 11
8. ՎԱԶ 21213 1995թ./1998թ. 471 000 471 000 18000 749 ԼԼ 01
9. ԳԱԶ 3110 1998թ./2006թ. 646 000 646 000 18000 032 ԼԼ 02
10. ՎԱԶ 21213 1998թ./2004թ. 394 000 394 000 18000 364 ՍԼ 24
11. ՎԱԶ 21213 1995թ./1996թ. 293 000 293 000 18000 261 ԼՏ 63
12. ՎԱԶ- 21213 1999 թ./1999թ. 488 000 488 000 18000 131 LL 02
13. ՎԱԶ- 21213 1999 թ./2000թ. 488 000 488 000 18000 946 LL 01
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան