Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2011 թվականի N 255-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 1038-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) N 2 հավելվածի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի`

ա. IV բաժնի աղյուսակը 46-րդ տողից հետո լրացնել «[46ա]» տողով, և նույն բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «[46ա]» կետով.

«[46ա] տողում նշվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարները (ըստ ամիսների):»,

բ. [47]-րդ տողը լրացնելու կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«[47] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [44] - տող [45] - տող [46] - տող [46ա]):».

2) N 4 հավելվածի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի`

ա. III բաժնի աղյուսակը 20-րդ տողից հետո լրացնել «[20ա]» տողով, և նույն բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «[20ա]» կետով.

«[20ա] տողում նշվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարները (ըստ ամիսների):»,

բ. [21]-րդ տողը լրացնելու կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«[21] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [18] - տող [19] - տող [20] - տող [20ա]):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։