ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2011 թվականի N 235-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից ձեռք բերված բնակարաններից 8 բնակարանները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերում՝ սահմանված կարգով հաշվառված` զոհված (մահացած) զինծառայողների (ազատամարտիկների) անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների բաշխման արդյունքներով բնակարան ստացող անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր` նշելով, որ բնակարանները ընտանիքի անդամներին հատկացվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, և պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարանն ստացող անձի միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մարտի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 10-ի N 235-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄՈՒՇ-2 ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ
NN
ը/կ Շենքի հասցեն Բաշխվող բնակարանի
համարը սենյակների թիվը
1-սենյականոց բնակարաններ
1. Մուշ-2 թաղամաս, N 4/25 շենք բն. N 20 1 սենյակ
2-սենյականոց բնակարաններ
1. Մուշ-2 թաղամաս, N 4/37 շենք բն. N 22 2 սենյակ
2. Մուշ-2 թաղամաս, N 4/38 շենք բն. N 29 2 սենյակ
3. Մուշ-2 թաղամաս, N 4/28 շենք բն. N 13 2 սենյակ
3-սենյականոց բնակարաններ
1. Մուշ-2 թաղամաս, N 4/34 շենք բն. N 15 3 սենյակ
2. Մուշ-2 թաղամաս, N 4/37 շենք բն. N 51 3 սենյակ
3. Մուշ-2 թաղամաս, N 4/28 շենք բն. N 57 3 սենյակ
4. Մուշ-2 թաղամաս, N 4/32 շենք բն. N 9 3 սենյակ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան