Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ԱԶԱՐՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2011 թվականի N 229-Ա

Ս. ԱԶԱՐՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Տաք ամռան դասերը-2010» խորագրով գիտաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների տարերային ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի 24-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Ս. Ազարյանի` 2011 թվականի մարտի 21-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և 2011 թվականի մարտի 23-25-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Ազարյանի՝ Մոսկվա և Մինսկ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։