«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտի 2011 թ.
ք. Երևան N 28-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
1) փաստաթղթերի ընդունման մատյանները համաձայն N 1 հավելվածի.
2) փաստաթղթերի ընդունման մատյանների ձևերը համաձայն N 2 հավելվածի.
3) փաստաթղթերի ընդունման մատյանների վարման կարգը համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
Հ. Թովմասյան
Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 28-Ն հրամանի
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ
1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում վարվում է 2 տեսակի մատյան`
1) իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման դիմումների ընդունման մատյան (հավելված N 2. ձև-1),
2) այլ դիմումների (քաղաքացիների, իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարցումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ դիմումներ, վերադաս մարմինների հանձնարարականներ, գրություններ և այլն) ընդունման մատյան (հավելված N 2. ձև-2)։
Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 28-Ն հրամանի
Ձև 1
Մ Ա Տ Յ Ա Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՊՌ-1-2011Թ.
N/N
ը/կ Կազմակերպության անվանումը և լիազորված անձի անունը, ազգանունը Դիմումը ներկայաց-նելու օրը, ամիսը, տարին Դիմումի համառոտ բովանդա-կությունը Կատարող բաժնի անվանումը Կատարման բովանդակությունը և կատարման ավարտի օրը, ամիսը, տարին Փաստաթղթերը դիմողին հանձնելու օրը, ամիսը, տարին և ստացողի ստորագրությունը Այլ տեղեկու-թյուններ
1 2 3 4 5 6 7 8
1.
2.
Ձև 2
Մ Ա Տ Յ Ա Ն
ԱՅԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ, ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՊՌ-2-2011Թ.
N/N
ը/կ Կազմակերպության անվանումը և/կամ դիմողի անունը, ազգանունը Դիմումը ներկայաց-նելու օրը, ամիսը, տարին Դիմումի համառոտ բովանդա-կությունը Կատարող բաժնի անվանումը Կատարման բովանդակությունը և կատարման ավարտի օրը, ամիսը, տարին Փաստաթղթերը դիմողին հանձնելու օրը, ամիսը, տարին և ստացողի ստորագրությունը Այլ տեղեկություն-ներ
1 2 3 4 5 6 7 8
1.
2.
Հավելված N 3
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 28-Ն հրամանի
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման դիմումների ընդունման մատյանների` հավելված N 2, ձև-1 և ձև-2 աղյուսակների լրացման կարգը:
2. Հավելված N 2, ձև-1-ի 1-ին սյունակում լրացվում է դիմումների հերթական համարները: 2-րդ սյունակում լրացվում է դիմող կազմակերպության անվանումը և լիազորված անձի անուն, ազգանունը: 3-րդ սյունակում լրացվում է դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին: 4-րդ սյունակում լրացվում է դիմումի համառոտ բովանդակությունը` գրանցում, վերագրանցում, կանոնադրության փոփոխությունների գրանցում, նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցում, հաշվառում, կազմակերպության ղեկավարի փոփոխության գրանցում կամ լուծարման գործընթացի, լուծարման ավարտի, գործունեությունը դադարացնելու կամ այլ գրանցում կամ հաշվառում կամ հաշվառումից հանում կամ փաստաթղթերի հետվերադարձ և այլն: 5-րդ սյունակում լրացվում է «կենտրոնական մարմին» կամ տարածքային բաժնի անվանումը: 6-րդ սյունակում լրացվում է կատարման բովանդակությունը` գրանցված է, հաշվառված է կամ գրանցումը մերժված է և կատարման օրը, ամիսը, տարին: 7-րդ սյունակում լրացվում է փաստաթղթերը դիմողին հանձնելու օրը, ամիսը, տարին, որտեղ և ստորագրում է ստացողը անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո։ 8-րդ սյունակում լրացվում են այլ տեղեկություններ, օրինակ` փոստով մերժման փաստաթղթերը առաքելու մասին, եթե դիմողը նման խնդրանք է ներկայացրել:
3. Հավելված N 2, ձև-2-ի 1-ին սյունակում լրացվում է դիմումների հերթական համարները: 2-րդ սյունակում լրացվում է դիմող կազմակերպության անվանումը կամ դիմող քաղաքացու անունը, ազգանունը: 3-րդ սյունակում լրացվում է դիմումը կամ վերադասի հանձնարարական տալու օրը, ամիսը, տարին և ելքի համարը: 4-րդ սյունակում լրացվում է դիմումի կամ հանձնարարականի համառոտ բովանդակությունը` տեղեկատվության տրամադրում, դիտողությունների, առաջարկությունների, առարկությունների ներկայացում, նախագծի ներկայացում, կատարված է և այլն: 5-րդ սյունակում լրացվում է կատարող բաժնի անվանումը: 6-րդ սյունակում լրացվում է կատարման բովանդակությունը` կատարված է, ուղարկված է միջանկյալ պատասխան կամ կատարումը հետաձգվում է որևէ համոզիչ պատճառաբանությամբ կամ այլ նշում և կատարման օրը, ամիսը, տարին և ելքի համարը: 7-րդ սյունակում լրացվում է փաստաթղթերը դիմողին հանձնելու կամ առաքելու օրը, ամիսը, տարին: 8-րդ սյունակում լրացվում է այլ անհրաժեշտ տեղեկություններ:
4. Հավելված N 2, ձև-1-ի մատյանը լրացվում է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, իսկ հավելված N 2, ձև-2-ի մատյանը միայն էլեկտրոնային եղանակով: