«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2011 թ. թիվ 45-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները» թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 3-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«3) տեղում ստուգումների արդյունքների ամփոփման հիման վրա կազմվող ստուգման հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առարկությունների ու բացատրությունների պատճենները»:
2) Հավելվածի 4-րդ կետի աղյուսակը լրացնել 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
6. Հաշվետվություն Բյուրոյի կողմից հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ (համաձայն Հավելված 6-ի) 6 եռամսյակային
3) Հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Ստուգման հաշվետվությունների և դրանց վերաբերյալ առարկությունների ու բացատրությունների պատճենները Կենտրոնական բանկ են ներկայացվում ստորագրված բնօրինակները ապահովագրական ընկերություններից ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:
4) Հավելվածը լրացնել 6.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում է տեղեկատվություն Բյուրոյին անդամակցող ապահովագրական ընկերությունների կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և/կամ Բյուրոյի կանոնների հետ կապված Բյուրոյի կողմից արձանագրված կամ բացահայտված խախտումների, այդ խախտումների համար Բյուրոյի կողմից կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ, մասնավորապես`
1) Բյուրոյի կողմից արձանագրված այն խախտումների դեպքում, որոնց համար հաշվետու եռամսյակի ընթացքում է Բյուրոյի կողմից կիրառվել կարգապահական տույժ և/կամ որոշում է ընդունվել խախտման համար կարգապահական տույժ չկիրառել` վարույթը կարճել, թիվ 6 հաշվետվությունը լրացվում է ամբողջությամբ,
2) Բյուրոյի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում հայտնաբերված այն խախտումների դեպքում, որոնց գծով Բյուրոն կարգապահական տույժ կիրառելու իրավասություն չունի, թիվ 6 հաշվետվության մեջ լրացվում են միայն 1-5-րդ սյունակները,
3) Թիվ 6 հաշվետվության 10-րդ սյունակում ոչինչ չի լրացվում, եթե տրված հանձնարարականը կատարման ժամկետ չի պարունակում:»:
5) Հավելվածի Հավելված 3-ի աղյուսակ 1-ը լրացնել 3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
3. Գույքային և անձնական վնասների գծով:
6) Հավելվածի Հավելված 3-ի աղյուսակ 2-ի 2-րդ սյունակի և աղյուսակ 3-ի 2-րդ, 3-րդ սյունակների վերնագրերից հանել «բժշկական փոխհատուցման» բառերը:
7) Հավելվածը լրացնել Հավելված 6-ով` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Ա. Ջավադյան
2011 թ. մարտի 4
ք. Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մարտի 1-ի
թիվ 45-Ն որոշմամբ
Հավելված 6
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի հունիսի 29-ի
թիվ 150-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 6)
Ամսաթիվ` ________________
N Խախտում
թույլ տված իրավաբա-նական անձի անվանումը Խախտման նկարագիրը Խախտման իրավական հիմքերը (խախտված իրավական ակտի անվանումը
և խախտված դրույթը) Խախտումը թույլ տալու տարին,
ամիսը, ամսաթիվը (հնարա-վորության դեպքում) Խախտումը հայտնաբերելու տարին, ամիսը, ամսաթիվը, արձանա-գրության հերթական համարը Խախտման համար կիրառված կարգապա-հական տույժերը Վարույթը կարճելու հիմքերը Կարգա-պահական տույժ կիրառելու կամ
վարույթը կարճելու տարին, ամիսը, ամսաթիվը Տրված հանձնա-րարականի բովանդա-կությունը Հանձնա-րարականի կատարման ժամկետը
1 2 3 4 5 6 7 8 9 10
1
2
…
________________________________________
(Բյուրոյի գործադիր տնօրենի ստորագրությունը)
_________________________________________________
(Վերահսկող ծառայության ղեկավարի ստորագրությունը)