Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 02/207 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-04-11-ից մինչև 2025-12-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-12-17Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411124

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

28 փետրվարի 2011 թ. N 75-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 02/207 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի լրացման կարգի հաստատման մասին» թիվ 02/207 հրամանով հաստատված կարգի 1.2.1 կետում «(1-ին մեթոդ)» բառերից հետո լրացնել «, ընդ որում ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ներկայացումից հետո մաքսային մարմինները 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների՝ սույն կետում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը։ Մաքսային մարմինների կողմից սույն կետով սահմանված ժամկետում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունման կամ մերժման վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնելու դեպքում հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը համարվում է ընդունված։» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Նախագահ Գ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։