Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-04-11-ից մինչև 2026-01-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-01-24Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11711134

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 մարտի 2011 թ. N 17-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1 հոդվածով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ լրացումը`

1) Հրամանով հաստատված կարգի 4-րդ կետը լրացնել նոր «3-րդ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ`

«3) մինչև շինարարություն սկսելը` հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարության համար հատկացված շինհրապարակի ցանկապատի /այդ թվում` ճանապարհաշինական աշխատանքների ուղեգծի/ առավել տեսանելի տեղամասում տեղադրում է հատուկ վահանակ, որը պետք է պարունակի` պատվիրատու և կապալառու կազմակերպությունների տվյալների, ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների, իսկ ՀՀ պետական բյուջեի (այդ թվում պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների կամ դրանց ներգրավմամբ և համայնքային բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների դեպքում նաև շինարարության նախահաշվային արժեքի մասին տեղեկատվություն` պահպանելով վահանակը մինչև ավարտված շինարարության փաստագրումը»:

Նախարար Վ. Վարդանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։