Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 272 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 մայիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 1998 թվականի N 310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 272 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 272 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի Սիսիան քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`

ա) «N 1, 2, 3, 4 միջնակարգ դպրոցներ» բառերը փոխարինել «N 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ» բառերով.

բ) հանել «N 68 մասնագիտական-տեխնիկական ուսումնարան» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 21-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։