Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 14 ՀՈՒՆՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ N 28-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հունվարի 2011 թ.

ք. Երևան N 28-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի) բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

Հրամայում եմ՝

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

«Մալաթիա ԲԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

«Աննա-75» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

Ա/Ձ Լևոն Ղազարյան բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

Ա/Ձ Թորգոմ Չիչակյան բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ՝ Ա. Հովակիմյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։

Նախարար Հ. Քուշկյան

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 14.01.2011թ. N 28-Ա հրաման)

1. Ա/Ձ Լևոն Ղազարյան Էջմիածնի շրջան,

գ. Արևշատ Ա -XX-000418 14.01.2011 Բժշկական օգնություն և սպասարկում(թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) ք.Երևան,

Սվաճյան 50/5 անժամ-կետ

2. «Աննա-75» ՍՊԸ ք. Երևան, Բագրատունյաց

թիվ 14 Կ -XX-001508 14.01.2011 Բժշկական օգնություն և սպասարկում(բժշկական-օպտիկական) ք.Երևան, Բագրատունյաց

թիվ 14, շինություն 108 անժամ-կետ

3. Ա/Ձ Թորգոմ Չիչակյան ք. Արթիկ, Ղուկասյան 62 Ա -XX-000417 14.01.2011 Բժշկական օգնություն և սպասարկում(թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ռենտգենաբանական) ք.Արթիկ, Ազատության հրապարակ, թիվ 1/6 անժամ-կետ

4. «Մալաթիա ԲԿ» ՓԲԸ ք. Երևան, Դ.Վարուժանի փող., 28ա Կ -XX-001507 14.01.2011 Բժշկական օգնություն և սպասարկում(հեմոդիալիզական) ք.Երևան, Դ.Վարուժանի փող., 28ա անժամ-կետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։