Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 228-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2011 թվականի N 253-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 228-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի «Դիտորդական առաքելության պատվիրակություն Աստանա գործուղելու մասին» N 228-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

2) որոշման 2-րդ կետը «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:».

4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մարտի 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

մարտի 29-ի N 253-Ա

որոշման

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2011 թ.

մարտի 25-ի N 228-Ա

որոշման

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

Գործունեության/տեղափոխման ծախսեր եվրո

Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր)

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների

խորհրդակցության վայր և հետ)

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 30

15

340

10

130

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի կամ ուղարկող կառավարության կողմից 525 եվրո

Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

Բնակություն (9 գիշեր` ներառյալ վճարում Աստանա շուտ ժամանելու համար, եթե

առկա է x առավելագույնը 110 եվրո/գիշեր)

Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր x առավելագույնը 9 օր)

Բնակություն և սնունդ` թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից)

Բնակություն և սնունդ` վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից) 150

75

150

15

990

450

140

140

Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից 2110 եվրո

Ընդհանուր ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար 2635 եվրո

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։