ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2011 թվականի N 286-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Ն. Գիլաուրիի միջև 2011 թվականի փետրվարի 16-ին կայացած հանդիպման արձանագրությունից բխող հանձնարարությունների կատարումն ապահովելու նպատակով 2011 թվականի մարտի 24-25-ը պատվիրակության` համաձայն հավելվածի, Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ա. Ավետիսյանինը, Գ. Գրիգորյանինը և Ա. Ղահրամանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Ա. Հովսեփյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
2) Կ. Բադալյանի և Հ. Համբարձումյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխանաբար «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի միջազգային փոխադրողների միության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 5
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
ապրիլի 5-ի N 286-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-25-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի
և ծրագրերի վարչության պետ
Ա. Հովսեփյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի միջազգային
հարաբերությունների բաժնի պետ
Ա. Ղահրամանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
պետական եկամուտների քաղաքականության
և վարչարարության մեթոդաբանության
վարչության տուրքերի և այլ պարտադիր
վճարների գծով քաղաքականության
և վարչարարության մեթոդաբանության
բաժնի գլխավոր մասնագետ
Կ. Բադալյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ճանապարհների շինարարության
տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր
տնօրենի տեղակալ
Հ. Համբարձումյան - Հայաստանի միջազգային փոխադրողների
միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան