ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2011 թվականի N 285-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 848-Ն որոշմամբ հաստատված՝ «Տաթև» վանական համալիրը և հարակից գյուղական համայնքները զբոսաշրջության կենտրոն հայտարարելու ծրագրի շրջանակներում մշակութային և բնապահպանական միջավայրի և տարածքների համալիր պահպանության գոտիները որոշելու, տեղում ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել «Տաթև» վանական համալիրի շուրջ տիրող իրավիճակը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 5
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
ապրիլի 5-ի N 285-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
մշակութային ԵՎ բնապահպանական միջավայրի ԵՎ տարածքների համալիր պահպանության գոտիները որոշելու, տեղում ուսումնասիրելու ԵՎ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովԻ
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տեղական ինքնակառավարման
վարչության պետ
Վ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի ընդերքի վարչության պետ
Ս. Շաքարյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության
գործակալության հուշարձանների պահպանության և
օգտագործման բաժնի պետ
Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
հողաշինարարության բաժնի պետ
Մ. Նալբանդյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
կենսառեսուրսների կառավարման գործակալության
բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի
գլխավոր մասնագետ
Զ. Զեյթունցյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
«Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար
(համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան