Հոդված 1
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը
Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրով: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:
Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է օրենքով նախատեսված կարգով:»: