Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2011 թվականի N 358-Ա

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2011 թվականի մայիսի 11-18-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) և Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` «Եվրոպական աերոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալություն» կազմակերպության ժամանակավոր խորհրդի 35-րդ նիստին, «Եվրոպական քաղաքացիական ավիացիայի համաժողով» կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիաների ղեկավարների 136-րդ ժողովին և Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների հետ օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը քննարկելու և փոխըմբռնման հուշագիրն ստորագրելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Բրյուսել և Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել և Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. ապրիլի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։