ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2011 թվականի N 313-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» և «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցված տարածքների հետ կապված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրելու և մասնագիտական լուծում տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թվականի
ապրիլի 11-ի N 313-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության աշխատակազմի հաշվապահական
հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գույքի
տնօրինման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Զ. Հակոբյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի,
շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման
և կառավարման բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Մարտիրոսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ
Կ. Հովհաննիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
քաղաքաշինական պետական տեսչության Երևանի
տարածքային բաժնի պետ
Ծ. Մկրտչյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Մ. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի
հաշվառման վարչության անշարժ գույքի հաշվառման
բաժնի պետ
Մ. Կարախանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
քարտուղարության տնտեսավարման և սպասարկման
բաժնի գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան