Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ՝ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2011 թվականի N 307-Ա

Գ. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ՝ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Նիդերլանդների Թագավորության և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև քրեական գործի վարույթի անհրաժեշտությունից բխող գործնական հանդիպմանը մասնակցելու և տեղեկատվություն փոխանակելու, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում քննվող քրեական գործի նյութերին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննվող գործերով վարչության դատախազ Գ. Տիգրանյանի՝ 2011 թվականի ապրիլի 3-10-ը Ամստերդամ (Նիդերլանդների Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. ապրիլի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։