Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2011 թվականի N 306-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի ապրիլի 18-19-ը կայանալիք Հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովի կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2011 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի ապրիլի 18-19-ը կայանալիք Հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովի ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. ապրիլի 8

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թվականի

ապրիլի 8-ի N 306-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման

նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Ապիտոնյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ (համաձայնությամբ)

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի

առաջին տեղակալ

Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Շ. Քոչարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական,

ԱՊՀ վարչության պետ

Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

արարողակարգի ծառայություն» գործակալության

պետի տեղակալ

Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

գլխավոր տնօրեն

Լ. Սարոյան -ՀՀ տարածքային կառավարաման նախարարության

աշխատակազմի միջազգային համագործակցության

բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։