Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2011 թվականի N 362-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհա-ղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Սահմանել, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի իր կանոնադրությամբ նախատեսված գործառույթներից, Հայաստանի Հանրապետությունում թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման, շահագործման աշխատանքների կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) տեխնիկական առաջադրանքների կազմում.

2) նախագծային և նախահաշվային փաստաթղթերի մշակում.

3) թվային հեռուստառադիոհեռարձակման հանրապետական ցանցի կառուցում, պահպանում և շահագործում:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշման դրույթներից բխող համապատասխան փոփոխություններ և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. ապրիլի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։