Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2011 թվականի N 323-Ա

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին 2011 թվականի ապրիլի 11-15-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ Կայուն էներգետիկայի շաբաթվա շրջանակներում կայանալիք միջոցառումներին և Եվրամիության Արևելյան գործընկերության Էներգետիկ անվտանգության թեմատիկ պլատֆորմի հերթական հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Շահվերդյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Շահվերդյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. ապրիլի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։