ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 379-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) II բաժնի 2-րդ գլխում`
ա. 3-րդ կետի «բ» ենթակետի հինգերորդ պարբերությունում «գործիքների» բառը փոխարինել «սարքերի» բառով,
բ. «է» ենթակետում «ամենամեծ» բառը փոխարինել «առավելագույն» բառով, «ամենացածր» բառը` «նվազագույն» բառով, իսկ «գազաբաշխիչ կետերի (ԳԲԿ)» բառերը` «գազակարգավորիչ կետերի (ԳԿԿ)» բառերով,
գ. 3.1-ին կետի 6-րդ ենթակետում «խզման» բառը փոխարինել «ընդհատման» բառով.
2) 3-րդ գլխի 4-րդ կետի «գ» ենթակետում «ՄԹ (միջին թեթևության)» բառերը փոխարինել «ՑԹ (ցածր թեթևության)» բառերով.
3) 5-րդ գլխում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ»,
բ. «ա» և «դ» ենթակետերը «Բնակելի շենքերի» բառերից հետո լրացնել «բազմաբնակարան շենքերում գտնվող» բառերով,
գ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) գազի համակարգի շահագործումը նախատեսում է պարբերական տեխնիկական սպասարկում, սեզոնային տեխնիկական սպասարկում (սեզոնային աշխատող սարքավորումների միացում և անջատում), արտածրագրային սպասարկում (նորոգում ըստ հայտերի)»,
դ. «ե» ենթակետում «Պարբերական ստուգման և մաքրման ենթակա են`» բառերը փոխարինել «Ստուգման և մաքրման աշխատանքները կատարվում են հետևյալ պարբերականությամբ`»,
ե. «զ» ենթակետի առաջին պարբերությունը «ստուգման» բառից հետո լրացնել (զննման) բառով, իսկ «մաքրման» բառը փոխարինել «մաքրության փաստագրման» բառերով,
զ. «զ» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պարբերական ստուգման (զննման) ենթակա են ծխատարերի և օդատարների կառուցվածքը, նյութը և ջերմամեկուսացման ու բավարար քարշի առկայությունը: Նշված աշխատանքներն իրականացվում են սպասարկող կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Արդյունքները ձևակերպվում են կազմակերպության ստանդարտով սահմանված ակտով:»,
է. «է» ենթակետում «բնակշահագործման կազմակերպության» բառերը փոխարինել «սեփականատիրոջ» բառով.
4) 6-րդ գլխում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ»,
բ. «ա» ենթակետում «Արդյունաբերական, գյուղատնտեսական և արտադրական» բառերը փոխարինել «Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական,» բառերով,
գ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական կազմակերպությունների գազատարների, ծխաօդատար ուղիների և ԳԿԿ (ԳԿՏ) շահագործումը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջներին»,
դ. «ժ» ենթակետի առաջին պարբերության վերջը «դեպքում» բառից հետո լրացնել «, որի ժամանակ ստուգվում է կեղտոտվածության բացակայությունը, դրանց կիպությունը և առանձնվածությունը ծխադրման միջոցով, ինչպես նաև բավարար քարշի ապահովումը» բառերով.
5) 9-րդ գլխում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՉԱՓԻՉ-ՀՍԿԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ»,
բ. 12-րդ կետի վերնագրում «Տեղափոխվող (տանովի)» բառերը փոխարինել «Շարժական (տեղափոխվող)» բառերով,
գ. 12-րդ կետի «ա» ենթակետում «տանովի» բառը փոխարինել «տեղափոխվող» բառով.
6) III բաժնի 10-րդ գլխի`
ա. «զ» ենթակետի երկրորդ պարբերությունում «տրվող անհատական պաշտպանիչ» բառերը փոխարինել «հատկացվող անհատական պաշտպանության» բառերով,
բ. «զ» ենթակետի չորրորդ պարբերությունում «պիտանիության» բառը փոխարինել «պիտանելիությունը» բառով,
գ. 15-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «բնակելի շենքեր» բառերը,
դ. 15-րդ կետի «գ» ենթակետում «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» բառերը փոխարինել «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» բառերով,
ե. 16-րդ կետի «ժգ» ենթակետում «պիտանիության» բառը փոխարինել «պիտանելիության» բառով,
զ. 12-րդ գլխի «ը» ենթակետի երրորդ պարբերությունը «պատրաստման» բառից հետո լրացնել «տեղերում ու» բառերով.
7) տեխնիկական կանոնակարգի N 1 հավելվածի 3-րդ կետի վերնագրում, ինչպես նաև «դ» և «ը» ենթակետերում «տեղափակում» բառը փոխարինել «տեղայնացում» բառով:
2. Տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածում`
1) N 2 ձևի անվանման մեջ «ԳԿԿ-ի գտնվելու հասցեն ________________________ N ______» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«(Պահպանման ժամկետը 3 տարի)».
2) N 3 հավելվածը N 2 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2ա ձևով.
«Ձև N 2ա
Մ Ա Տ Յ Ա Ն
ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳԿԿ-ի գտնվելու վայրը _______________________________________N___________________
(Պահպանման ժամկետը 3 տարի)
Ամիսը, ամսաթիվը, տարեթիվը Ժամը Գազի ճնշումը Զտիչի ճնշումը Տեխնի-կական սպասարկ-ման արդյունք-ները Սպասարկվող փականագործի ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրու-թյունը Վերահսկողի ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրու-թյունը
մուտքի կգ/սմ.3 ելքի մմ.ջ.ս. մուտքի կգ/սմ.3 ելքի կգ/սմ.3 ճնշման անկումը
1 2 3 4 5 6 7 8 9 10
».
3) N 4 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 4
Զ Ե Կ ՈՒ Յ Ց
ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՈՂԻ
———- —————————————20 թ.
____________________ երթուղու գտնվելու վայրը _____________________________
(շրջագայողի անունը, ազգանունը) (գյուղը, բնակավայրը, փողոցը)
NN
ը/կ Գազատարի գտնվելու վայրը (գյուղը, բնակավայրը, փողոցը և այլն) Գազի առկայությունը (նկուղում, դիտահորում և այլն) Գազատարի վրա հայտնաբերված թերությունների բնութագիրը Ձեռնարկված միջոցառումները
1 2 3 4 5
».
4) N 5 ձևի անվանման մեջ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԶԵԿՈՒՅՑ» բառով.
5) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` NN 6 և 7 ձևերով.
«Ձև N 6
ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ——————թ.
NN
ը/կ Երթուղու համարը Երթուղու գտնվելու վայրը Շրջիկ փակա-նագործի անունը, ազգա-նունը Գազատարի տվյալները Մ/գ գազատարներից 15մ հեռավորության վրա գտնվող ԷՊԿ Փակող արմա-տուրա-ներ
վերգետնյա ստորգետնյա դիտահորեր նկուղ-ներ
մ/ճ գ/ճ մ/ճ գ/ճ գա-զի ջրի կոյու-ղու կա-պի այլ
D/մմ L/գծմ D/մմ L/գծմ D/մմ L/գծմ D/մմ L/գծմ հատ հատ հատ հատ հատ
Ամիսներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Ձև N 7
Մ Ա Տ Յ Ա Ն
ԳԱԶԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԳԿԿ-Ի (ՊԳԿԿ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
NN
ը/կ Շրջագայման գտնվելու վայրը (գազատարի երթուղին և ԳԿԿ-ի (ՊԳԳԿ) համարը) Շրջագայող փականա-գործի անունը, ազգանունը Զեկույցի համարը և ամսաթիվը Հայտնաբեր-ված թերու-թյունները Ընդունող վարպետի ստորա-գրությունը Թերություն-ների վերաց-ման համար ձեռնարկված միջոցները Պատաս-խանատու անձի անունը, ազգանունը, ստորագրու-թյունը Ծանոթա-գրություն
1 2 3 4 5 6 7 8 9
»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 21
Երևան