ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 375-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵՆՔ, ՏԱՐԱԾՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1715-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից երիտասարդների մարզային կենտրոնների ստեղծման համար կրթական և այլ ծրագրերի կազմակերպման ու իրականացման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված`
1) (ենթակետն ուժը կորցրել է 27.08.20 N 1430-Ն)
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի 1 հասցեում գտնվող «Մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքից 153.7 քառ. մետր մակերեսով և 1370741 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդական մարզային կենտրոնների ստեղծման համար։
(1-ին կետը փոփ. 27.08.20 N 1430-Ն)
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո այդ կազմակերպության մարզային կենտրոններին մինչև լուծարումը պատկանած գույքը նվիրաբերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդական մարզային կենտրոնների բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով` համաձայն N 1 հավելվածի:
(2-րդ կետը խմբ. 11.08.11 N 1203-Ն)
3. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 21.13 աղյուսակում կատարել վերաբաշխում` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 1715-Ն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը «պետական հիմնարկին» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կենտրոնների գույքի» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում, իսկ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը, սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը:
(5-րդ կետը խմբ. 11.08.11 N 1203-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 21
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 14-ի N 375-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ
Սյունիքի մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող -ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2006 հատ 1 982500
2. Համակարգիչ 2006 կոմպլեկտ 5 1445000
3. Հաբ-D-Link 2006 հատ 1 50000
4. Գրասենյակային գրապահարան 2006 Ք/մ 35 500000
5. Գրասենյակային սեղան 2006 հատ 10 370000
6. Գրասենյակային աթոռ 2006 հատ 60 712000
7. Շերտավարագույր 2006 Ք/մ 70 220000
8. Ջահ 2006 հատ 10 95000
9. Գրատախտակ 2006 հատ 1 80500
Ընդամենը 192 4455000
Վայոց ձորի մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող -ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2006 հատ 1 982500
2. Համակարգիչ 2006 կոմպլ 5 1445000
3. Հաբ-D-Link 2006 հատ 1 50000
4. Գրասենյակային գրապահարան 2006 Ք/մ 35 500000
5. Գրասենյակային սեղան 2006 հատ 10 370000
6. Գրասենյակային աթոռ 2006 հատ 60 712000
7. Շերտավարագույր 2006 Ք/մ 70 220000
8. Ջահ 2006 հատ 10 95000
9. Գրատախտակ 2006 հատ 1 80500
Ընդամենը 192 4455000
Գեղարքունիքի մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող-ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2009 հատ 1 980000
2. Համակարգիչ 2009 կոմպլեկտ 5 1445000
3. Գրասենյակային գրապահարան 2009 Ք/մ 35 500000
4. Գրասենյակային սեղան 2009 հատ 10 370000
5. Գրասենյակային աթոռ 2009 հատ 60 712000
6. Շերտավարագույր 2009 Ք/մ 70 264000
7. Գրատախտակ 2009 հատ 1 80500
8. Էլ. տաքացուցիչ 2009 հատ 2 18000
Ընդամենը 184 4369500
Արարատի մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող -ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2006 հատ 1 982500
2. Համակարգիչ 2006 կոմպլեկտ 5 1445000
3. Հաբ-D-Link 2006 հատ 1 50000
4. Գրասենյակային գրապահարան 2006 Ք/մ 35 500000
5. Գրասենյակային սեղան 2006 հատ 10 370000
6. Գրասենյակային աթոռ 2006 հատ 60 712000
7. Շերտավարագույր 2006 Ք/մ 70 220000
8. Ջահ 2006 հատ 10 95000
9. Գրատախտակ 2006 հատ 1 80500
10. Վառարան 2007 հատ 3 27400
11. Շերտավարագույր 2007 քմ 42 147000
Ընդամենը 237 4629400
Շիրակի մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող -ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2009 հատ 1 980000
2. Համակարգիչ 2009 կոմպլեկտ 5 1445000
3. Գրասենյակային գրապահարան 2009 Ք/մ 35 500000
4. Գրասենյակային սեղան 2009 հատ 10 370000
5. Գրասենյակային աթոռ 2009 հատ 60 712000
6. Շերտավարագույր 2009 Ք/մ 70 264000
7. Գրատախտակ 2009 հատ 1 80500
8. Էլ. տաքացուցիչ 2009 հատ 2 16000
Ընդամենը 184 4367500
Լոռու մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող -ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2006 հատ 1 982500
2. Համակարգիչ 2006 կոմպլեկտ 5 1445000
3. Հաբ-D-Link 2006 հատ 1 50000
4. Գրասենյակային գրապահարան 2006 Ք/մ 35 500000
5. Գրասենյակային սեղան 2006 հատ 10 370000
6. Գրասենյակային աթոռ 2006 հատ 60 712000
7. Շերտավարագույր 2006 Ք/մ 70 220000
8. Ջահ 2006 հատ 10 95000
9. Գրատախտակ 2006 հատ 1 80500
Ընդամենը 193 4455000
Կոտայքի մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող -ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2006 հատ 1 982500
2. Համակարգիչ 2006 կոմպլեկտ 5 1445000
3. Հաբ-D-Link 2006 հատ 1 50000
4. Գրասենյակային գրապահարան 2006 Ք/մ 35 500000
5. Գրասենյակային սեղան 2006 հատ 10 370000
6. Գրասենյակային աթոռ 2006 հատ 60 712000
7. Շերտավարագույր 2006 Ք/մ 70 220000
8. Ջահ 2006 հատ 10 95000
9. Գրատախտակ 2006 հատ 1 80500
Ընդամենը 193 4455000
Արագածոտնի մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող -ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2009 հատ 1 980000
2. Համակարգիչ 2009 կոմպլեկտ 5 1445000
3. Գրասենյակային գրապահարան 2009 Ք/մ 35 500000
4. Գրասենյակային սեղան 2009 հատ 10 370000
5. Գրասենյակային աթոռ 2009 հատ 60 712000
6. Գրատախտակ 2009 հատ 1 80500
Ընդամենը 112 4087500
Տավուշի մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
քաղ. Իջևան, Անկախության 9
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող -ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2009 հատ 1 980000
2. Համակարգիչ 2009 կոմպլեկտ 5 1445000
3. Գրասենյակային գրապահարան 2009 Ք/մ 35 500000
4. Գրասենյակային սեղան 2009 հատ 10 370000
5. Գրասենյակային աթոռ 2009 հատ 60 712000
6. Շերտավարագույր 2009 Ք/մ 70 264000
7. Գրատախտակ 2009 հատ 1 80500
Ընդամենը 182 4351500
Արմավիրի մարզի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքային համարը Փաստացի առկայությունը
քանակը ընդհանուր արժեքը (դրամ)
1. Xerox Work Centre PE 220 մակնիշի պատճենահանող -ֆաքսիմիլ-սկաներ-տպիչ սարք 2006 հատ 1 982500
2. Համակարգիչ 2006 կոմպլեկտ 5 1445000
3. Հաբ-D-Link 2006 հատ 1 50000
4. Գրասենյակային գրապահարան 2006 Ք/մ 35 500000
5. Գրասենյակային սեղան 2006 հատ 10 370000
6. Գրասենյակային աթոռ 2006 հատ 60 712000
7. Շերտավարագույր 2006 Ք/մ 70 220000
8. Ջահ 2006 հատ 10 95000
9. Գրատախտակ 2006 հատ 1 80500
Ընդամենը 193 4455000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 14-ի N 375-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 21.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երիտասարդական միջոցառումների
անվանումները` ըստ ուղղությունների Գումարը
(հազ. դրամ)
1 2
01. Երիտասարդական ծրագրեր 0.0
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 0.0
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ -50,637.0
այդ թվում`
Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացում -50,637.0
այդ թվում`
Խթանել հասարակական կյանքին երիտասարդների
ակտիվ մասնակցությունը -50,637.00
այդ թվում`
Մարզային երիտասարդական կենտրոնների գործունեության ապահովում -40,637.0
Մարզային երիտասարդական կենտրոններում իրականացվող ծրագրեր -10,000.0
Մարզային երիտասարդական կենտրոնների գործունեության ապահովում 40,637.0
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 40,637.0
Մարզային երիտասարդական կենտրոններում իրականացվող ծրագրեր 10,000.0
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ 10,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան