«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 1998 թվականի N 406
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՐԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման ծրագրի հիմնադրույթների մասին» N 242 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 -2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և պետական կառավարման տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետությունում 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավել հասարակական կազմակերպություններին, գործատուներին և արհեստակցական միություններին:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններին` հաստատել Հայաստանի Հանրապետությունում 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման տարածքային ծրագրեր:
4. Հայաստանի Հանրապետությունում 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումն ու վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 26-ի N 406 որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՐԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Հիմնական կատարողները Կատարման ժամկետը
1 2 3 4
1. ՀՀ կառավարություն ներկայացնել ամենամյա հաշվետվություն կանանց IV համաշխարհային
համաժողովի (Պեկին, 1995 թ.) որոշումներից
բխող` կանանց վիճակի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ամեն տարի
2. ՀՀ օրենսդրության գենդերային փորձաքննության անցկացում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն 1998-2000 թթ.
3. Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ դրսևորվող խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթների կատարման մասին հերթական զեկույցի
նախապատրաստում ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ամեն տարի
4. Պետական կառավարման և որոշումների ընդունման տարբեր մակարդակներում կանանց ներկայացուցչության ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների մշակում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 1998-1999 թթ.
5. Արտերկրում ՀՀ դեսպանատներում ու ներկայացուցչություններում ղեկավար և միջին օղակներում կանանց ներգրավելու մասին առաջարկությունների մշակում ՀՀ արտաքին գործերի նախարարություն 1998-2000 թթ.
6. Հանցագործություններից տուժած, այդ թվում` բռնության ենթարկված կանանց պաշտպանությունն ապահովող համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործում ՀՀ դատախազություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն 1998-2000 թթ.
7. Հանցավոր գործողություններից տուժած, այդ թվում` բռնության ենթարկված և կենսական ծայրահեղ վիճակում գտնվող կանանց սոցիալ-հոգեբանական, խորհրդատվական ծառայությունների աշխատանքների կատարելագործում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ 1998-2000 թթ.
8. Բռնության ենթարկված կանանց օգնելու նպատակով սոցիալական ծառայությունների աշխատողների ուսուցման և վերապատրաստման
ծրագրերի մշակում ու իրականացում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 1998-2000 թթ.
9. Անչափահաս, այդ թվում` հակահասարակական վարքագիծ ունեցող աղջիկների հետ տարվող կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ 1998-2000 թթ.
10. Բնակչության զբաղվածությանն աջակցող նպատակային ծրագրերի շրջանակներում կանանց զբաղվածությունն ապահովող ծրագրերի մշակում և իրականացում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 1998-2000 թթ.
11. Աշխատանքի շուկայում կանանց վիճակի մասին վերլուծական և տեղեկատվական նյութերի նախապատրաստում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ամեն տարի
12. Կին ձեռներեցներին, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկության
կազմակերպիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով առաջարկությունների մշակում և դրանք փոքր ձեռնարկատիրական գործունեությանն աջակցման ծրագրում արտացոլում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 1998-2000 թթ.
13. Աշխատանքի պաշտպանության նորմատիվային ակտերի պահանջների կատարման հսկողության ապահովում և ամենամսյա հաշվետվության նախապատրաստում` աշխատող կանանց աշխատանքի պաշտպանության և
աշխատանքային պայմանների հսկողության մասին ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
ՀԱՄԿ մշտապես
14. Աշխատող կանանց աշխատանքի պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ և համապատասխան միջոցառումների մշակում, դրանք
ՀՀ կառավարության և ՀԱՄԿ-ի միջև կնքվող համաձայնագրերի նախագծերում ընդգրկում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀԱՄԿ 1998-2000 թթ.
15. Գենդերային քաղաքականության զարգացման, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման նպատակով կրթական համակարգում
համալիր ծրագրերի մշակում և համապատասխան մասնագետների պատրաստում ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն 1998-2000 թթ.
16. Մշակույթի ոլորտի կանանց վիճակի
բարելավման ծրագրի մշակում և իրականացում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 1998 թ.
17. Գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներում կանանց հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ 1998-2000 թթ.
18. Վերարտադրողական առողջության ազգային ծրագրի մշակում և իրականացում ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 1998-2000 թթ.
19. Կանանց և երեխաների բժշկական օգնության և բուժսպասարկման պետական պատվերի ծավալների ընդարձակում, այդ շրջանակներում նպատակային ծրագրերի ֆինանսավորման պետական երաշխիքների ապահովում և դրանց իրականացման մեխանիզմների տարածքային մշակում ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ 1998-2000 թթ.
20. Կանանց և դեռահաս աղջիկների բժշկականխարգելիչ օգնության կազմակերպման չափանիշների մշակում և ներդրում ՀՀ առողջապահության նախարարություն 1998-2000 թթ.
21. Հաշմանդամ կանանց և երեխաների համար մշակութային, մարզական միջոցառումների կազմակերպման ծրագրի մշակում և իրականացում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն 1998-2000 թթ.
22. Ուսանողական ընտանիքների սոցիալական աջակցման համալիր ծրագրի մշակում և իրականացում ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ 1998-2000 թթ.
23. Կին փախստականների վիճակի բարելավման ծրագրի մշակում և իրականացում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 1998-2000 թթ.
24. Կանանց սոցիալ-տնտեսական վիճակի մասին վիճակագրական տվյալների հավաքում և վերլուծություն ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ 1998-2000 թթ.
25. «Ընտանիք, կանայք և երեխաներ» վիճակագրական տեղեկատվական տարեգրքի հրատարակում ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ամեն տարի
26. «Հայաստանի կանայք և տղամարդիկ» վիճակագրական-վերլուծական տեղեկագրի հրատարակում ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն 1998-2000 թթ.
27. Ընտանիքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության հայեցակարգի մշակում ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 1999 թ.
28. Սույն ծրագրով նախատեսված միջոցառումների պարբերաբար լուսաբանում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 1998-2000 թթ.